Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 64 Վտարման վերաբերյալ կատարողական թերթի, կատարողական մակագրության թերթի կատարումը. 1. Վտարումը կատարողական թերթում կամ կատարողական մակագրության թերթում նշված անշարժ գույքը վտարվողից (վտարվողներից), ինչպես նաև այն անձանցից, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով, և նրա (նրանց) գույքից ազատելն ու ազատված շենքից օգտվելն արգելելն է. 2. Հարկադիր կատարողը պատշաճ ձևով ծանուցում է պարտապանին հարկադիր վտարման օրվա և ժամանակի մասին: Վտարման մասին պատշաճ ձևով ծանուցված պարտապանի չներկայանալը կամ պարտապանի գտնվելու վայրը պարզելու անհնարինությունը արգելք չէ կատարողական թերթի պահանջը կատարելու համար. 3. Հարկադիր կատարողը վտարումը կատարում է պարտապանի գույքի պարտադիր գույքագրմամբ: Վտարման վայրում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց բացակայության, ինչպես նաև վտարվող գույքը վտարվող անձի կամ պահանջատիրոջ կողմից ի պահ ընդունելուց հրաժարվելու դեպքում գույքի պահպանությունը սույն օրենքի 40.1-ին հոդվածով սահմանված կարգով կազմակերպում է հարկադիր կատարողը՝ կատարված ծախսերը փաստացի կատարված ծախսերի եռապատիկի չափով գանձելով պարտապանից: Պարտապանին հարկադիր վտարելու վերաբերյալ որոշումը պետք է պարունակի նաև պարզաբանում՝ վտարվող գույքն ի պահ ընդունելու պարտապանի պարտականության և դրա չկատարման հետևանքների վերաբերյալ. 4. Վտարման վերաբերյալ կատարողական թերթի կատարման մասին հարկադիր կատարողը կազմում է արձանագրություն: |