Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ԵՎ «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 20 ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՇՎԱՌԵԼԸ. 1. Ադմինիստրատորը պարտավոր է հաշվառել այն պահանջները, որոնք բխում են դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռներից. 2. Ադմինիստրատորն իրավասու է հաշվառել պահանջը, եթե չկա օրինական ուժի մեջ մտած դատարանի վճիռ, և պահանջն ադմինիստրատորը համարում է օրինական, իսկ պահանջի մեծությունը` ողջամիտ. 3. Եթե չկա օրինական ուժի մեջ մտած դատարանի վճիռ, և պահանջն ադմինիստրատորը համարում է օրինական, բայց պահանջի մեծությունը` ոչ ողջամիտ, ապա նա իրավասու է բանակցել դիմողի հետ և համաձայնության գալու դեպքում կնքել պահանջի չափի մասին համաձայնագիր և հաշվառել պահանջը համաձայնեցված չափով. 4. Հաշվառելով պահանջը` ադմինիստրատորը պարտավոր է սույն օրենքի նորմերի համաձայն առանձին հաշվառել պահանջի ապահովված և չապահովված մասերը (առանց տոկոսների և տուժանքների), տոկոսները և տուժանքները, ճշտել պահանջի առաջնահերթությունը: Ապահովված են համարվում ԷԲ ընկերություններին պատկանող գույքի համապատասխան գրավով ապահովված պահանջները: Պահանջը համարվում է ապահովված այն մասով, որը հավասար է գրավադրված գույքի շուկայական արժեքին` հաշվարկված իրացման արժեքի որոշման մեթոդով. 5. Ադմինիստրատորը պարտավոր է մերժել պահանջի հաշվառումը, եթե դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով պահանջի բավարարումը մերժվել է. 6. Ադմինիստրատորն իրավասու է մերժել պահանջի հաշվառումը, եթե նա պահանջը համարում է ոչ օրինական կամ պահանջի մեծությունը` ոչ ողջամիտ. 7. Մերժված դիմումներն ադմինիստրատորի կողմից կրկնակի քննարկման, վերանայման ենթակա չեն, բացառությամբ այն դեպքի, երբ մերժումից հետո ուժի մեջ է մտել դատարանի օրինական վճիռը. 8. Ադմինիստրատորը կարող է ԷԲ ընկերության անունից բողոքարկել պահանջի հաշվառման հիմքում ընկած կամ այդպիսի հիմք հանդիսացող դատական ակտը. 9. Դիմումն ստանալուց հետո` երեսնօրյա ժամկետում, ադմինիստրատորը որոշում է կայացնում պահանջը հաշվառելու կամ մերժելու մասին, որն ուղարկում է դիմողին. 10. Կառավարության կողմից հաստատված ադմինիստրատորի գործունեության կարգով կարող են սահմանվել սույն հոդվածի դրույթներին չհակասող լրացուցիչ չափանիշներ` պահանջների հաշվառման վերաբերյալ: |