Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 2 Վճարահաշվարկային համակարգի և վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության իրավական կարգավորումը. 1. Վճարահաշվարկային համակարգի և վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում և պայմաններով` Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) նորմատիվ իրավական ակտերով և իրավական այլ ակտերով. 2. Վճարահաշվարկային կազմակերպությունների անվճարունակության և սնանկության ընթացակարգը կարգավորվում է «Անվճարունակության (սնանկության) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի. 3. Վճարահաշվարկային կազմակերպությունների վերակազմակերպման, լուծարման հիմքերը և ընթացակարգերը կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և տվյալ կազմակերպական-իրավական տեսակի վճարահաշվարկային կազմակերպության գործունեությունը կարգավորող օրենքներով և իրավական այլ ակտերով: |