FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  796

Կոմիտենտի ցուցումներից շեղվելը.
1. Կոմիսիոներն իրավունք ունի շեղվել կոմիտենտի ցուցումներից, եթե գործի հանգամանքներով դա անհրաժեշտ է ի շահ կոմիտենտի, և կոմիսիոները չի կարողացել նախապես հարցում անել կոմիտենտին կամ ողջամիտ ժամկետում ստանալ իր հարցման պատասխանը: Կոմիսիոները պարտավոր է կոմիտենտին ծանուցել թույլ տրված շեղումների մասին, երբ ծանուցումը դառնում է հնարավոր.
2. Կոմիտենտը կարող է որպես ձեռնարկատեր գործող կոմիսիոներին իրավունք վերապահել առանց նախնական հարցման շեղվել իր ցուցումներից: Այդ դեպքում կոմիսիոները պարտավոր է ողջամիտ ժամկետում կոմիտենտին ծանուցել թույլ տրված շեղումների մասին, եթե այլ բան նախատեսված չէ կոմիսիայի պայմանագրով.
3. Կոմիսիոները, որը գույքը վաճառել է կոմիտենտի հետ համաձայնեցված գնից ցածր գնով, պարտավոր է վերջինիս հատուցել գների տարբերությունը, եթե չի ապացուցում, որ ինքը հնարավորություն չի ունեցել գույքը վաճառել համաձայնեցված գնով և, որ այն ավելի ցածր գնով վաճառելը կանխել է կոմիտենտին պատճառվելիք ավելի մեծ վնասները: Այն դեպքում, երբ կոմիսիոները պարտավոր էր նախապես հարցում անել կոմիտենտին, նա պետք է նաև ապացուցի, որ հնարավորություն չի ունեցել նախնական համաձայնություն ստանալ կոմիտենտի ցուցումներից շեղվելու մասին.
4. Եթե կոմիսիոները գույքը գնել է կոմիտենտի հետ համաձայնեցված գնից բարձր գնով, ապա նման գույքն ընդունել չցանկացող կոմիտենտը պարտավոր է կոմիսիոներից երրորդ անձի հետ գործարք կնքելու մասին ծանուցում ստանալուց հետո` ողջամիտ ժամկետում, այդ մասին հայտնել կոմիսիոներին: Հակառակ դեպքում` գնված գույքը համարվում է կոմիտենտի կողմից ընդունված.
5. Եթե կոմիսիոները հաղորդում է, որ իր վրա է վերցնում գնի տարբերությունը, կոմիտենտն իրավունք չունի հրաժարվել իր համար կնքված գործարքից: