Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 15 5. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված իրավաբանական անձը պարտավոր է հետևել կառավարչի ցուցումներին տվյալների շտեմարանի ներդրման, տվյալների մշակման և տվյալների շտեմարանի թարմացման ընթացքում, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով և սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված պայմանագրի շրջանակում ապահովել տվյալների շտեմարանի անվտանգությունը. 6. Տվյալների շտեմարանի կառավարիչն ապահովում է տվյալների շտեմարանի կենտրոնացված տեխնոլոգիական միջավայրի ստեղծումն ու կառավարումը՝ օրենքով կամ շտեմարանի կանոնակարգով նախատեսված դեպքերում ապահովելով նաև տեղական ինքնակառավարման մարմինների սեփական կամ պատվիրակված լիազորությունների իրականացման համար շտեմարանի օգտագործումը. 7. Տվյալների շտեմարանի կառավարիչն ապահովում է տվյալների սուբյեկտների վերաբերյալ ոչ ճիշտ տվյալների ուղղումը (այդ թվում՝ տվյալների սուբյեկտի նախաձեռնությամբ): Տվյալների ուղղման ընթացակարգը պետք է ապահովի տվյալներում կատարված փոփոխությունների և ուղղումների հետագծելիությունը: Տվյալների շտեմարանում ոչ ճիշտ տվյալների ուղղում կատարելու կարգը սահմանում է Կառավարությունը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 15 Տվյալների շտեմարանի կառավարիչը. 1. Տվյալների շտեմարանի կառավարիչը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին է կամ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը կազմակերպում է տվյալների շտեմարանի ստեղծումը, ներդրումը, տվյալների շտեմարանի կառավարումն ու ծառայությունների մատուցումը՝ օրենքով նախատեսված լիազորության իրականացման կամ օրենքի հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի կիրարկումը կամ պայմանագրով նախատեսված պարտականության կատարումն ապահովելու նպատակով: Տվյալների շտեմարանի կառավարիչը պատասխանատու է տվյալների շտեմարանի կառավարման օրինականության, տվյալների շտեմարանի անվտանգության ապահովման, զարգացման ու կատարելագործման համար. 2. Տվյալների շտեմարանների կառավարման ոլորտը համակարգում է Ինքնավար մարմինը. 3. Տվյալների շտեմարանների կառավարումն իրականացվում է տվյալների շտեմարանի կանոնակարգի հիման վրա, որը հաստատվում է տվյալների շտեմարանի ստեղծման մասին Կառավարության որոշմամբ, Ինքնավար մարմնի եզրակացության հիման վրա, իսկ ոչ պետական տեղեկատվական համակարգի շտեմարանի դեպքում՝ տեղական ինքնակառավարման մարմնի, իրավաբանական անձի՝ օրենքով կամ կանոնադրությամբ համապատասխան լիազորություններ ունեցող մարմնի կամ ֆիզիկական անձի որոշմամբ: Տվյալների շտեմարանի կանոնակարգով սահմանվում է նաև շտեմարանի կառավարիչը. 4. Տվյալների շտեմարանի կառավարիչը տվյալների շտեմարանի կանոնակարգով սահմանված լիազորությունների շրջանակում կարող է գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով պայմանագրի հիման վրա լիազորել իրավաբանական անձի՝ կատարելու տվյալների շտեմարանի ներդրման, տվյալների մշակման, տվյալների շտեմարանի թարմացման, տեխնիկական սպասարկման և անվտանգության ապահովման աշխատանքներ: Շտեմարանի կանոնակարգով, հաշվի առնելով տվյալների շտեմարանի առանձնահատկությունները, կարող է սահմանվել սույն մասում նշված բոլոր աշխատանքների կամ դրանց մի մասը փոխանցումը: |