Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 60.8 Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի փակման և փակումից հետո կիրառվող ընթացակարգերը. 1. Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի փակման ընթացակարգը մեկնարկվում է, եթե՝ 1) իրականացված են օբյեկտի կառավարման պլանում նշված` օբյեկտի փակմանը նախորդող բոլոր միջոցառումները. 2) ընդերքօգտագործողը ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի փակման մասին ծանուցել է ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնին. 2. Ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ծանուցումն ստանալուց հետո տեղում «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում անցկացնում է ստուգումներ, գնահատում է տնտեսավարողի ներկայացրած բոլոր հաշվետվությունները, հաստատում է թափոնների օբյեկտի գործունեության արդյունքում վնասված հողատարածքի, բուսական, կենդանական աշխարհի վերականգնման փաստը և ընդունում է օբյեկտի փակման մասին որոշում: Սույն կետում նշված որոշման մասին ընդերքօգտագործողը տեղեկացվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով. 3. Ընդերքօգտագործողը պատասխանատու է փակմանը հաջորդող փուլում ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի պահպանման, դիտանցման և հսկողության միջոցառումների իրականացման՝ օրենքով սահմանված պահանջների կատարման համար՝ հաշվի առնելով վնասի բնույթը և տևողությունը, բացառությամբ, երբ թափոնների օբյեկտի վերջնական փակումից հետո ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը օրենքով սահմանված կարգով որոշում է կայացրել՝ հանձն առնել այդ խնդիրները ընդերքօգտագործողի փոխարեն լուծելու պատասխանատվությունը. 4. Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի վերջնական փակումից հետո ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից ընդերքօգտագործողի փոխարեն սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված միջոցառումներն իրականացնելու դեպքերը և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: |
ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 60.8 5. Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի փակումից հետո օրենսդրությամբ սահմանված բնապահպանական պահանջները բավարարելու համար ընդերքօգտագործողը պետք է վերահսկի ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի ֆիզիկական ու քիմիական կայունությունը և նվազեցնի ցանկացած բացասական ազդեցություն շրջակա միջավայրի, այդ թվում՝ մակերևութային և ստորգետնյա ջրերի վրա՝ ապահովելով, որ՝ 1) ընդերքօգտագործման թափոնների օբյեկտին հարող բոլոր շինությունները դիտանցվեն ու պահպանվեն շահագործման համար միշտ պատրաստ հսկիչ և չափման սարքերի հետ. 2) անհրաժեշտության դեպքում հեղեղատարների հուները և ջրաթող օբյեկտները լինեն մաքուր և ազատ։ |