Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ article 200 Կենտրոնական բանկի հիմնական նպատակները և գործառույթները. 1. Հայաստանի Հանրապետության ազգային բանկը Կենտրոնական բանկն է: Կենտրոնական բանկը Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված գործառույթներն իրականացնելիս անկախ է. 2. Կենտրոնական բանկի հիմնական նպատակներն են գների և ֆինանսական կայունության ապահովումը. 3. Կենտրոնական բանկը մշակում, հաստատում և իրականացնում է դրամավարկային քաղաքականության ծրագրերը. 4. Կենտրոնական բանկը թողարկում է Հայաստանի Հանրապետության արժույթը` հայկական դրամը. 5. Օրենքով սահմանված դեպքերում և կարգով Կենտրոնական բանկն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր. 6. Կենտրոնական բանկը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության վերաբերյալ. 7. Կենտրոնական բանկի այլ նպատակները, խնդիրները, գործունեության կարգը և երաշխիքները սահմանվում են օրենքով: |