FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ

article  12

Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիները սպասարկման իրավունքից զրկելը.
1. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունները կարող են զրկվել երթուղու սպասարկման իրավունքից սույն օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասում նշված համապատասխան մարմնի որոշմամբ` տեսչական մարմնի ներկայացմամբ և մրցութային հանձնաժողովի եզրակացությամբ.
2. Երթուղու սպասարկման իրավունքից զրկման հիմք են`
    ա) մրցույթին մասնակցության համար սահմանված պայմանների խախտումը կամ դրանց գնահատված ցուցանիշների նվազումը.
    բ) փոխադրումներն իրականացնող կազմակերպության ճանապարհային թերթիկի կամ դրան կից երթուղային թերթիկի վրա երթուղու սպասարկման իրավունքը հատկացնող մարմնի լիազորած կազմակերպության կողմից կատարվող համապատասխան նշումի կամ ճանապարհային թերթիկի բացակայությունը.
    գ) կազմակերպության լուծարումը կամ զրկումը ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու իրավունքից.
    դ) հաստատված չվացուցակներով ավտոբուսների (միկրոավտոբուսների) մեկնման ժամերի խախտումները, երթուղու ուղեգծից ինքնակամ շեղումները և վերջնակետի (սկզբնակետի) խախտումները. դ.1) երթուղին ինքնակամ չսպասարկելը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի.
    զ) սույն օրենքի 11-րդ հոդվածի վեցերորդ մասում նշված համապատասխան մարմնի հետ կնքած պայմանագրում նշված այլ պայմանների խախտումները, ներառյալ` բնապահպանական նորմերն ու պահանջները.
    է) ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների սահմանված նորմատիվների գերազանցումը. Կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպություններին սույն մասի «ա», «բ», «դ», «զ», «է» կետերով նախատեսված դեպքերում սույն հոդվածի առաջին մասով նախատեսված մարմինը նախազգուշացնում է տեսչական մարմնի կողմից խախտումը հայտնաբերվելու օրվանից հետո` 5-օրյա ժամկետում: Նախազգուշացումը ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում, խախտումը չվերացնելու, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելու դեպքում կազմակերպությունը զրկվում է երթուղու սպասարկման իրավունքից: Սույն մասի «գ» և «դ.1» կետերում նշված դեպքերում կազմակերպությունն առանց նախազգուշացման զրկվում է երթուղու սպասարկման իրավունքից:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ

article  12

3. Խախտման վերաբերյալ նախազգուշացումը և երթուղու սպասարկման իրավունքից զրկման որոշումը ստանալուց հետո կազմակերպությունն իրավունք ունի վիճարկելու դրանք և կարող է բողոքարկել դատական կարգով: