Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 19.2 Ջրային ռեսուրսների պետական կադաստրը. Ջրային ռեսուրսների պետական կադաստրը (այսուհետ` պետական ջրային կադաստր) տեղեկատվական համակարգ է, որը վարում է ջրային ռեսուրսների որակական ու քանակական բնութագրերի, ջրային ռեսուրսների վրա բնական ու մարդածին ազդեցությունների, ջրային ռեսուրսների և ջրաէկոհամակարգերի պահպանության, օգտագործման ու վերականգնման մասին տվյալների շտեմարանի ստեղծման գործընթացները: Պետական ջրային կադաստրի կառուցվածքն ու բովանդակությունը, տվյալների հավաքման ու պետական կադաստրում դրանց գրանցման, ինչպես նաև պետական կադաստրից տեղեկատվության տրամադրման ընթացակարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ջրային ռեսուրսների պետական կադաստրի վարման կարգով: Պետական ջրային կադաստրը վարում է ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին: Ջրային ռեսուրսների պետական կադաստրը վարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Ջրային ռեսուրսների պետական կադաստրից տվյալների տրամադրումն անվճար է: |