Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 10 5. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող օրգանական գյուղատնտեսական արտադրանքը պետք է համապատասխանի ներմուծող երկրի օրենսդրությամբ սահմանված նորմերին, իսկ դրանց բացակայության դեպքում` համապատասխան միջազգային կամ միջպետական ստանդարտներին և նորմերին: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 10 Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը և արտահանումը. 1. Ներմուծվող օրգանական գյուղատնտեսական` 1) արտադրանքը պետք է ուղեկցվի արտահանող երկրի իրավասու մարմնի տրամադրած սերտիֆիկատով և պարունակի Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ներմուծվող օրգանական գյուղատնտեսական սննդամթերքն ուղեկցող օրգանական սերտիֆիկատի ձևով սահմանված ամբողջ տեղեկատվությունը. 2) սննդամթերքը, դեղաբույսերը, տեխնիկական, կերային և ուտելի բույսերը պետք է մակնշված և պիտակավորված լինեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջազգային պայմանագրերին, իսկ դրանց բացակայության դեպքում` միջազգային կամ միջպետական ընդունված պահանջներին և նորմերին համապատասխան. 3) ներմուծողը (մատակարարը) օրգանական սերտիֆիկատի բնօրինակը պետք է պահպանի առնվազն 2 տարի. 2. Եթե ներմուծվող օրգանական գյուղատնտեսական մթերքը համաձայն «Բուսասանիտարիայի մասին» ու «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ենթարկվել է կարանտին այնպիսի միջոցառումների, որոնք համատեղելի չեն օրգանական գյուղատնտեսական սննդամթերքին ներկայացվող պահանջներին, ապա ներմուծվող խմբաքանակը կորցնում է օրգանական գյուղատնտեսական սննդամթերք համարվելու կարգավիճակը. 3. Ներմուծվող օրգանական գյուղատնտեսական արտադրանքի վերաբերյալ լիազոր մարմինը իրավասու է՝ 1) պահանջելու տեղեկատվություն այն նյութերի, միջոցների և մեթոդների մասին, որոնք կիրառվել են արտահանող երկրում, եթե բացակայում են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերը. 2) սպառողների շրջանում մոլորության բացառման նպատակով պահանջելու, որ արտահանող երկրում օրգանական գյուղատնտեսական սննդամթերքը, դեղաբույսերը և ուտելի բույսերը մակնշվեն և պիտակավորվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: 4․ Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթները չեն տարածվում «մաքսային տարանցում», «մաքսային պահեստ» և «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ներմուծվող օրգանական գյուղատնտեսական սննդամթերքի խմբաքանակների վրա։ |