FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  20

ԳԼԽԱՎՈՐ ՎԵՐՍՏՈՒԳԻՉԸ և ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ. Մինչև քսան անդամ ունեցող ակումբն ունի գլխավոր վերստուգիչ: Քսանից ավելի անդամ ունեցող ակումբն ընտրվում է երեք անդամից կազմված վերստուգիչ հանձնաժողով: Գլխավոր վերստուգիչը կամ վերստուգիչ հանձնաժողովը`
    ա) վերահսկում է ընդհանուր ժողովի, խորհրդի, ակումբի նախագահի որոշումների կատարումը.
    բ) վերահսկում է ակումբի ֆինանսական գործունեության օրինականությունը, ստուգում իրականացված գործառնությունների սկզբնական փաստաթղթերը, ինչպես նաև լուծում է կանոնադրությամբ սահմանված այլ հարցեր.
    գ) եզրակացություն է տալիս ակումբի տարեկան ֆինանսական հաշվետվությունների, խորհրդի տարեկան հաշվետվության, նախորդ տարվա բյուջեի կատարման և ընթացիկ տարվա բյուջեի նախագծի վերաբերյալ: Գլխավոր վերստուգիչը կամ վերստուգիչ հանձնաժողովի նախագահը և անդամը չեն կարող միաժամանակ լինել խորհրդի անդամ, ակումբի նախագահ, կառավարիչ: