FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  12

Ժամանակավոր պահպանությունը.
1. Բուծողի շահերի պաշտպանության նպատակով բուծողին իրավունքների ժամանակավոր պահպանություն է տրվում բուծողի իրավունքի տրամադրման հայտի ներկայացման և բուծողի իրավունքի տրամադրման միջև ընկած ժամանակահատվածում.
2. Ժամանակավոր պահպանությունը ընդգրկում է այն բոլոր իրավունքները, որոնք տրվում են բուծողի իրավունք ստանալու դեպքում.
3. Հայտատուն ցանկացած անձի նկատմամբ համարվում է բուծողի իրավունքի կրող, որը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամանակահատվածում կատարել է գործողություններ, որոնք իրավունքը շնորհվելուց հետո պահանջում են բուծողի թույլտվությունը, ինչպես նախատեսված է սույն օրենքի 13-րդ հոդվածով։ Հայտատուն պետք է ունենա լիցենզիայի պայմանագրեր կնքելու և դատական վարույթ հարուցելու նույն իրավունքները, որոնք տրվում են բուծողին համապատասխան սորտի համար հայտի ներկայացման օրը։ Սույն մասով վերապահված իրավունքները համարվում են երբեք չտրամադրված, եթե իրավունքը չի տրվում.
4. Ժամանակավոր պահպանությունն ուժի մեջ է մտնում միայն այն անձանց նկատմամբ, որոնց բուծողը ծանուցել է հայտի ներկայացման մասին: