Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 47 ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՁԱԿԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ. 1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը ենթակա է ծառայությունից արձակման` 1) տարիքի կապակցությամբ` ազգային անվտանգության մարմիններում ծառայության մեջ գտնվելու և սահմանային տարիքի հասնելու դեպքում. 2) օրենքով սահմանված կարգով երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու դեպքում. 3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիության հետ միաժամանակ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում. 4) առողջական վիճակի պատճառով` ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացությամբ ծառայության համար ոչ պիտանի կամ սահմանափակ պիտանի ճանաչվելու դեպքում. 5) ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից զբաղեցրած պաշտոնում ծառայությունը շարունակելու համար ոչ պիտանի ճանաչվելու դեպքում, եթե համաձայն չէ նշանակվելու այլ պաշտոնի. 6) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում. 8) իր նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում. 9) հաստիքների կրճատման դեպքում, եթե համաձայն չէ նշանակվելու այլ պաշտոնի. 11) իր զեկուցագրի հիման վրա, այդ թվում՝ այլ աշխատանքի անցնելու կամ ընտանեկան հանգամանքների կապակցությամբ. 12) կադրերի տրամադրության տակ գտնվելու ժամկետը լրանալու դեպքում, եթե համաձայն չէ նշանակվելու առաջարկվող պաշտոնին. 13) համապատասխան կարգապահական տույժի ենթարկվելու դեպքում. 14) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը չներկայացնելու դեպքում. 15) զոհվելու (մահանալու) կամ դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու դեպքում. 1.1. Լիազոր մարմնի ղեկավարն իրավունք ունի ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից արձակելու դիտավորյալ հանցագործության հատկանիշներ պարունակող արարք կատարած այն ծառայողին, որի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հանգամանքներով: Այս դեպքում լիազոր մարմնի ղեկավարի կողմից որոշում կայացնելու համար անհրաժեշտ հանգամանքները պարզելու նպատակով անցկացվում է ծառայողական քննություն: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 47 2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողին ծառայությունից արձակում է նրան համապատասխան պաշտոնին նշանակելու իրավունք ունեցող ղեկավարը: Ազգային անվտանգության մարմիններից արձակվող ծառայողն արձակվելու օրը ստանում է վերջնահաշվարկ. 3. Ազգային անվտանգության մարմիններում 20 և ավելի տարի (արտոնյալ հաշվարկով) անբասիր ծառայած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանն առանձնակի ծառայություններ մատուցած սպաներին և ենթասպաներին, անկախ ազգային անվտանգության մարմիններում ծառայության ընդհանուր ժամկետից, արձակելու իրավունք ունեցող ղեկավարի հրամանով կարող է վերապահվել զինվորական համազգեստ կրելու իրավունք: Ազգային անվտանգության մարմինների բարձրագույն կոչում ունեցող ծառայողները ծառայությունը դադարեցնելուց հետո իրավունք ունեն կրելու զինվորական համազգեստ: |