FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

article  44

Պայմանագրային զինծառայողին այլ պետական մարմիններ տեղափոխելը.
1. Պայմանագրային զինծառայողը կարող է տեղափոխվել հետագա ծառայությունը շարունակելու`
    1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգից` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության համակարգեր կամ փրկարար ծառայություն.
    2) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության համակարգից` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության համակարգեր կամ փրկարար ծառայություն.
    3) Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգից` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կամ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության համակարգեր կամ փրկարար ծառայություն.
3.1) Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության համակարգից` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգեր կամ Հայաստանի Հանրապետության փրկարար ծառայություն.
    4) փրկարար ծառայությունից` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության համակարգեր.
2. Պայմանագրային զինծառայողի տեղափոխությունը կատարվում է նրա խնդրանքով կամ համաձայնությամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորություն ունեցող զինծառայողի տեղափոխությունը հիմք չէ տեղափոխությունից հետո պայմանագրային պարտավորությունը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում սույն օրենքով ծագող իրավական հետևանքները չկիրառելու համար:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

article  44

3. Տեղափոխվող զինծառայողի անունը հանվում է համապատասխան մարմնի անձնակազմի ցուցակներից և գրանցվում տեղափոխված մարմնի անձնակազմի ցուցակներում: Ընդ որում, մինչև տեղափոխված մարմնի անձնակազմի ցուցակներում գրանցվելու օրը նա համարվում է համապատասխան մարմնի ծառայող: