Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ article 11 Միջազգային պայմանագրի վավերացման (դրան միանալու) կամ հաստատման ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը. 1. Միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանը և Հանրապետության նախագահի հաստատմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմինն ապահովում է հետևյալ փաստաթղթերի առկայությունը. 1) միջազգային պայմանագրի հայերեն բնօրինակի սահմանված կարգով հաստատված պատճենը, իսկ հայերեն ստորագրված չլինելու դեպքում օտար լեզվով բնօրինակի՝ ավանդապահի հաստատած պատճենը և դրա պաշտոնապես հաստատված հայերեն թարգմանությունը. 2) միջազգային պայմանագրի վավերացման կամ հաստատման նպատակահարմարության մասին տեղեկանքը. 3) տեղեկատվություն միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմինների վերաբերյալ. 4) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եզրակացությունը միջազգային պայմանագրի վավերացման (դրան միանալու) կամ հաստատման արտաքին քաղաքական նպատակահարմարության մասին, տեղեկատվություն պայմանագիրն ստորագրած կողմի (կողմերի)՝ պայմանագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին. 5) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության եզրակացությունը միջազգային պայմանագրում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմերի, ինչպես նաև միջազգային պայմանագիրը վավերացման ենթակա դարձնող հիմքերի առկայության մասին. 6) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության եզրակացությունը միջազգային պայմանագրով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին, այդ թվում՝ միջազգային պայմանագրով եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման հանգեցնող դրույթների և տվյալ տարվա համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած «Պետական բյուջեի մասին» օրենքում չներառված պարտավորությունների մասին. 7) շահագրգիռ մարմնի եզրակացությունը միջազգային պայմանագրով Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին. 8) վավերացման ենթակա միջազգային պայմանագրի դեպքում այն Սահմանադրական դատարանում և Ազգային ժողովում ներկայացնելու համար Կառավարության պաշտոնական ներկայացուցչի թեկնածությունը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ article 11 9) բազմակողմ միջազգային պայմանագրի դեպքում նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տրամադրած այդ պայմանագրի կողմերի ցանկը, անհրաժեշտության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության վերապահման տեքստի կամ այլ կողմերի կատարած վերապահումների վերաբերյալ հնարավոր առարկությունների նախագիծը՝ դրանց վերաբերյալ արտաքին գործերի նախարարության եզրակացությամբ. 2. Սույն հոդվածում նշված մարմիններն իրենց եզրակացություններն իրավասու մարմին են ներկայացնում իրավասու մարմնի համապատասխան հարցումն ստանալուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում։ |