Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 21 Տեղաբաշխման կասեցումը. 1. Կենտրոնական բանկն իր որոշմամբ կասեցնում է տեղաբաշխման ընթացքը, եթե՝ 1) տեղաբաշխման ընթացքում խախտվել են սույն օրենքի և (կամ) հրապարակային առաջարկը կարգավորող այլ իրավական ակտերի պահանջները. 2) տեղաբաշխման ընթացքում չեն պահպանվել ազդագրում սահմանված հրապարակային առաջարկի պայմանները. 3) ազդագիրը պարունակում է էական սխալներ և ապակողմնորոշիչ տեղեկություններ, կամ նրանում էական փաստ է բաց թողնված կամ խեղաթյուրված. 2. Տեղաբաշխումը կասեցնելու որոշումը պետք է պարունակի հայտնաբերված խախտումները և բացթողումները վերացնելու հանձնարարական և դրա կատարման ժամկետները, որի կատարումից հետո Կենտրոնական բանկի թույլտվությամբ տեղաբաշխումը կարող է շարունակվել. 3. Տեղաբաշխողի նախաձեռնությամբ տեղաբաշխման ընթացքը կարող է կասեցվել միայն Կենտրոնական բանկի համաձայնությամբ՝ առավելագույնը 10 աշխատանքային օրով: Եթե կասեցման ժամկետն ավարտվելու պահից` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, տեղաբաշխումը չի շարունակվում, ապա տեղաբաշխողը պարտավոր է դադարեցնել տեղաբաշխումը և վերադարձնել տեղաբաշխման ընթացքում ստացված միջոցներն արժեթղթերը ձեռք բերած անձանց սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով` կասեցման ժամկետի ավարտից 10 աշխատանքային օրվա ընթացքում. 4. Տեղաբաշխողը պարտավոր է տեղաբաշխումը կասեցնելու և շարունակելու, տեղաբաշխումը դադարեցնելու և դրա ընթացքում ստացված միջոցները վերադարձնելու մասին տեղեկատվությունը հրապարակել առնվազն այն միջոցներով, որոնցով հրապարակվել է հրապարակային առաջարկի մասին հայտարարությունը. 5. Կենտրոնական բանկը սույն հոդվածի 1-ին և 3-րդ մասերով նախատեսված համապատասխանաբար կարգադրություն արձակելու և համաձայնություն տալու որոշումները հրապարակում է իր պաշտոնական ինտերնետային կայքում: |