Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆՈՂ` ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 16 Ելակետային տվյալների բացակայությամբ կամ ճշգրտմամբ պայմանավորված փոխհատուցման ենթակա գումարի վերահաշվարկը և տրամադրումը. 1. Տեղական ինքնակառավարման մարմնի կողմից փոխհատուցման ժամանակահատվածի տվյալ տարվա ելակետային տվյալները օրենսդրությամբ սահմանված ժամկետներում, լիազոր մարմնի սահմանած ցանկով, ձևով և սույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված կարգով չտրամադրելու դեպքում այդ տարվա համայնքի բյուջեի կրած կորուստները չեն փոխհատուցվում. 2. Ստուգումներով կամ ինքնուրույն հայտնաբերած սխալ ելակետային տվյալների կամ սխալ կատարված հաշվարկների ճշգրտման արդյունքում Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքի համաձայն` համայնքի բյուջեին փոխհատուցման ենթակա գումարի դիմաց` ա) ավելի վճարված գումարները ենթակա են համայնքի բյուջեից վերադարձման պետական բյուջե` այդ մասին լիազոր մարմնի կողմից համայնքի ղեկավարին տեղեկացնելուց հետո` 18 ամսվա ընթացքում. բ) պակաս վճարված կամ չվճարված գումարները ենթակա են հատկացման համայնքի բյուջեին, եթե փոխհատուցման ենթակա գումարի վերահաշվարկը կատարվել է պետական կառավարման մարմնի տրամադրած ելակետային տվյալների կամ լիազոր մարմնի կատարած հաշվարկների ճշգրտման հետևանքով: Նշված գումարները պետական բյուջեից համայնքին հատկացվում են ոչ ուշ, քան վերահաշվարկ կատարելու համար հիմք հանդիսացող փաստը հայտնաբերելու տարվան հաջորդող բյուջետային տարվա ընթացքում: Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պարտավորությունները չեն կարող առաջանալ, եթե ստուգումներով կամ ինքնուրույն հայտնաբերած սխալ ելակետային տվյալների ճշգրտումները սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով լիազոր մարմնում ստացվել են, կամ կատարված հաշվարկների սխալ լինելու վերաբերյալ լիազոր մարմինը տեղեկացվել է համապատասխանաբար սխալ ելակետային տվյալներ տրամադրելու կամ սխալ հաշվարկներ կատարելու տարվան հաջորդող տարվա սեպտեմբերի 1-ից հետո: |