Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 18 ՏՈՒԳԱՆՔԸ. 1. Տուգանքը կիրառվում և գանձվում է լիազոր մարմնի որոշմամբ: Եթե գրավատունը համաձայն չէ տուգանքի կիրառման վերաբերյալ որոշման հետ, ապա լիազոր մարմինը տուգանքը գանձելու հայցով դիմում է դատարան. 2. Տուգանքը` որպես պատասխանատվության միջոց, կիրառվում է, եթե գրավատունը` ա) խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պայմանը` 200 000 դրամի չափով. բ) խախտել է սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «ե» ենթակետով սահմանված պայմանը` գրավի վաճառքի գնի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 100 000 դրամից. գ) խախտել է սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «զ» ենթակետով սահմանված պայմանը` 50 000 դրամի չափով. դ) խախտել է սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» ենթակետով սահմանված պայմանը` 50 000 դրամի չափով. ե) խախտել է սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» ենթակետով սահմանված պայմանը` 50 000 դրամի չափով. զ) խախտել է սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պայմանը՝ կապված վարկի տրամադրման արժույթի հետ` «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով, իսկ «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պայմանը` 300,000 դրամի չափով. է) խախտել է սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանը` 50 000 դրամի չափով. ը) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի «ը.1» մասով սահմանված պայմաններից առնվազն մեկը կամ 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պայմանը` 200 000 դրամի չափով. թ) խախտել է սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանը` 100 000 դրամի չափով. ժ) խախտել է սույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պայմանը` 50 000 դրամի չափով. ժա) խախտել է սույն օրենքի 10-րդ, 11-րդ կամ 12-րդ հոդվածներով սահմանված պայմանները` յուրաքանչյուր դեպքի համար 25 000 դրամի չափով. ժբ) սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ» և «գ» ենթակետերով սահմանված հաշվետվություններում ներկայացված տվյալներում առկա են ոչ էական թերություններ (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ, թվաբանական սխալներ և նման այլ բացթողումներ)` 30 000 դրամի չափով. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 18 ժգ) սույն օրենքի 17-րդ հոդվածին համապատասխան խախտումը վերացնելու հանձնարարականը սահմանված ժամկետում չկատարելու դեպքում` 100 000 դրամի չափով. ժդ) սույն օրենքի 17-րդ հոդվածին համապատասխան նախազգուշացում կիրառելուց հետո` 2 տարվա ընթացքում, կրկնել է նույն խախտումը` 100 000 դրամի չափով. 3. Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն տուգանքի կիրառումից հետո` երկու տարվա ընթացքում, տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտումը շարունակելու կամ այդպիսի նոր խախտում թույլ տալու դեպքում տուգանքի չափն ավելացվում է 500 000 դրամով. 4. Տեղեկությունները (հաշվետվությունները) ուշ ներկայացնելու կամ դրանցում անարժանահավատ տվյալներ արտացոլելու համար լիազոր մարմինը կարող է գրավատան ղեկավարների նկատմամբ տուգանք նշանակելու հայցով դիմել դատարան` 100 000 դրամի չափով: |