Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 35 Ծառայության ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգը. 1. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե մեկ տարուց ավելի չի անցել կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից՝ չհաշված ժամանակավոր անաշխատունակության պատճառով բացակայության, գործուղման, վերապատրաստման կամ արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները: Ընդ որում, նշանակվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին. 2. Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ. 3. Կարգապահական տույժի մասին Ծառայության ծառայողը տեղեկացվում է դրա նշանակումից հետո՝ հնգօրյա ժամկետում. 4. Եթե կարգապահական տույժ նշանակվելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, Ծառայության ծառայողը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա այն համարվում է մարված: Սույն մասի դրույթները չեն տարածվում սույն օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի 4-6-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերի վրա. 5. Ծառայության ծառայողի նկատմամբ կարգապահական տույժերը կարող են կիրառվել միայն ծառայողական քննության արդյունքների հիման վրա. 6. Ծառայողական քննության ժամանակահատվածում Ծառայության ծառայողի լիազորությունները կարող են ժամանակավորապես կասեցվել, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ, պաշտոնում մնալով, նա կխոչընդոտի ծառայողական քննության անցկացումը: Այդ դեպքում Ծառայության ծառայողի վարձատրությունը պահպանվում է. 7. Ծառայության ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված լինելու դեպքում նրա պաշտոնավարումը կարող է կասեցվել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով. 8. Կարգապահական տույժի ենթարկված Ծառայության ծառայողը չի ազատվում նույն արարքի համար օրենքով սահմանված քաղաքացիական, վարչական կամ քրեական պատասխանատվությունից: |