FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  28

Վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավումը. Վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավումն այն է, որ այդ առարկան, հարկադիր կարգով անհատույց դարձվում է պետական կամ համայնքային սեփականություն: Զենքի, որսի այլ գործիքների և ռազմամթերքի բռնագրավում չի կարող կիրառվել այն անձանց նկատմամբ, որոնց համար որսորդությունը գոյության հիմնական աղբյուրն է: Բռնագրավում կիրառելու կարգը, բռնագրավման ոչ ենթակա առարկաների ցանկը սահմանվում է ԽՍՀ Միության օրենսդրությամբ, սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրությամբ: Բռնագրավման ենթակա չէ բարեխիղճ երրորդ անձին պատկանող գույքը։ Սույն հոդվածի իմաստով՝ անձը բարեխիղճ է, եթե չգիտեր և չէր կարող իմանալ, որ իր կողմից այլ անձի հանձնված գույքն օգտագործվելու է կամ նախատեսվում է օգտագործել որպես վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ։