Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 33 Համայնքի բյուջեի կատարումը. 1. Համայնքի բյուջեի մասին ավագանու որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, համայնքի ղեկավարը սահմանում է համայնքի բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները, բյուջետային օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հաստատում է բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի նախահաշիվները. 2. Համայնքի ղեկավարը, համայնքի բյուջեի կատարումն ապահովելու նպատակով` ա) համայնքի ավագանու հաստատած տարեկան բյուջեն, եռամսյակային համամասնություններով և բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի տարեկան և եռամսյակային բաշխմամբ հաստատված նախահաշիվները տրամադրում է համայնքի բյուջեի կատարման սպասարկումն իրականացնող պետական լիազորված մարմնին, բ) ստորագրում է ֆինանսական փաստաթղթերը, գ) աջակցում է հարկային մարմիններին` համայնքի բյուջե հարկերի մուտքագրման գործում, դ) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ. 3. Համայնքի բյուջեի կատարման ընթացքում համայնքի ղեկավարը կարող է կատարել բյուջեն հաստատելու մասին` համայնքի ավագանու ընդունած որոշմանը չհակասող վերաբաշխումներ: Համայնքի ղեկավարի կատարած փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել տվյալ տարվա բյուջեի մասին որոշմամբ սահմանված չափաքանակները. 4. Համայնքի բյուջեում փոփոխություններ և (կամ) լրացումներ կարող են կատարվել համայնքի ղեկավարի կամ համայնքի ավագանու անդամի (անդամների) առաջարկությամբ: Այդ փոփոխությունները և (կամ) լրացումները չեն կարող խախտել համայնքի բյուջեի` սույն օրենքով սահմանված հավասարակշռությունը: Համայնքի ավագանու անդամների առաջարկած այն փոփոխությունները և (կամ) լրացումները, որոնք նվազեցնում են համայնքի բյուջեի մուտքերը կամ ավելացնում են ելքերը, համայնքի ավագանին քննարկում է միայն համայնքի ղեկավարի եզրակացության առկայությամբ և ընդունում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով: Համայնքի բյուջեում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու ընթացակարգը սահմանվում է համայնքի ավագանու կանոնակարգով` սույն օրենքի համաձայն: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 33 Հաստատված համայնքի բյուջեի եկամուտների կազմում չնախատեսված և այդ բյուջե մուտքագրված նվիրաբերված գումարները համայնքի ղեկավարն իրավասու է նույն տարում ծախսել` ըստ նվիրաբերողի կողմից որոշված ուղղությունների. 5. Համայնքի բյուջեի կատարման սպասարկումը, սույն օրենքի համաձայն, կառավարության սահմանած կարգով իրականացնում է պետական լիազորված մարմինը` գանձապետարանի ստորաբաժանումների միջոցով. 6. Համայնքի բյուջեի կատարման պատասխանատուն համայնքի ղեկավարն է: |