Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 59 Դատախազին գործուղելը. 1. Դատախազը, առանց իր համաձայնության, իր զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ ավելի բարձր պաշտոն զբաղեցնելու պայմանով կարող է մինչև մեկ տարի ժամկետով գործուղվել գլխավոր դատախազություն, գլխավոր դատախազության կառուցվածքային այլ ստորաբաժանում կամ այլ դատախազություն` վերջիններիս կազմում դատախազների ժամանակավոր բացակայության կամ թափուր հաստիքների պատճառով: Դատախազը ենթակա չէ գործուղման, եթե, բժշկի եզրակացության համաձայն, դա կարող է վատթարացնել նրա կամ նրա հետ համատեղ ապրող ընտանիքի անդամի առողջական վիճակը. 2. Դատախազի գործուղումը կատարվում է գլխավոր դատախազի հրամանով: Զինվորական դատախազության դատախազին կարող է գործուղել նաև զինվորական դատախազը. 3. Գործուղումը կարող է երկարաձգվել դատախազի գրավոր համաձայնությամբ. 4. Գործուղված դատախազի աշխատավարձը չի կարող լինել ավելի պակաս, քան իր պաշտոնում ստացած աշխատավարձը: Եթե թափուր հաստիքի վրա գործուղվելիս դատախազի տվյալ պաշտոնի աշխատավարձը բարձր է իր պաշտոնում ստացած աշխատավարձից, ապա գործուղված դատախազն ստանում է ավելի բարձր աշխատավարձը. 5. Դատախազը գործուղման ավարտից հետո` մեկ տարվա ընթացքում, առանց իր համաձայնության կրկին չի կարող գործուղվել. 6. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանումից դատախազության համակարգի այլ ստորաբաժանումներ կամ հակառակը գործուղումներ չեն թույլատրվում: |