FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  94

Ապրանքներին ներկայացվող պահանջները Միության մաքսային տարածքից դրանց մեկնման ժամանակ.
1. Օտարերկրյա ապրանքները պետք է փաստացի արտահանվեն Միության մաքսային տարածքից նույն քանակով և նույն վիճակում, ինչպես որ եղել են այն պահին, երբ դրանք ձևակերպվել են որոշակի մաքսային ընթացակարգով, կամ երբ դրանք ժամանել են Միության մաքսային տարածք, եթե այդ ապրանքները դուրս չեն բերվել Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրից՝ բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի: Թույլատրվում է այդ օտարերկրյա ապրանքների քանակի և (կամ) վիճակի փոփոխությունը՝ բնական մաշվածության կամ կորստի կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում ապրանքների բնական հատկությունների փոփոխության հետևանքով, կամ դրանց քանակի փոփոխությունը այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցում առկա մնացորդներն անհնար է դատարկել.
2. Միության ապրանքները պետք է փաստացի արտահանվեն Միության մաքսային տարածքից նույն քանակով և նույն վիճակում, ինչպես որ եղել են այն պահին, երբ դրանք ձևակերպվել են որոշակի մաքսային ընթացակարգով՝ բացառությամբ սույն կետի 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքերի.
3. Թույլատրվում է Միության ապրանքների քանակի և (կամ) վիճակի փոփոխությունը՝
    1) բնական մաշվածության կամ կորստի կամ փոխադրման, (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում ապրանքների բնական հատկությունների փոփոխության հետևանքով, կամ դրանց քանակի փոփոխությունը այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցում առկա մնացորդներն անհնար է դատարկել.
    2) Միության մաքսային տարածքից նավերով արտահանվող, լիրքով, խուռնաբեռն, լցվածքով փոխադրվող ապրանքների դեպքում, եթե դա տեղի է ունեցել նավի բեռնասրահ (հատվածամաս, լցարան) Միության այդ ապրանքները բեռնելու ժամանակ դրանք խառնելու արդյունքում.
4. Միության մաքսային տարածքից նավերով արտահանվող, լիրքով, խուռնաբեռն, լցվածքով փոխադրվող ապրանքների ցանկը, որոնց դեպքում Միության մաքսային տարածքից մեկնման ժամանակ թույլատրվում է քանակի և (կամ) վիճակի այնպիսի փոփոխություն, որը տեղի է ունեցել նավի բեռնասրահներ (հատվածամասեր, լցարաններ) այդ ապրանքները բեռնելու ժամանակ դրանք խառնելու արդյունքում, սահմանվում է Հանձնաժողովի կողմից:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  94

5. Միության ապրանքները Միության մաքսային տարածքից կարող են արտահանվել դրանք որոշակի մաքսային ընթացակարգով ձևակերպելու ժամանակ հայտագրված քանակից ավելի քիչ քանակով՝ անկախ ապրանքների քանակի նվազման պատճառներից: Սույն կետի առաջին պարբերությունը չի կիրառվում սույն Օրենսգրքի 207-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի չորրորդ պարբերությունում և 215-րդ հոդվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետի չորրորդ պարբերությունում նշված ապրանքների նկատմամբ.
6. Անձինք պատասխանատվություն չեն կրում սույն հոդվածի 1-ին կետի առաջին պարբերության և 2-րդ կետի դրույթները չպահպանելու համար այն դեպքում, երբ անվերադարձ կորուստը կամ ապրանքների քանակի և (կամ) վիճակի փոփոխությունը տեղի է ունեցել վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով: