FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  401

Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելը.
1. Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.075 տոկոսի չափով.
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տույժը կիրառվում է ժամանակին չմուծված հարկի գումարի (այդ թվում՝ հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով սահմանված դեպքերում` հարկային գործակալի կողմից չվճարված), հարկերի կանխավճարային գումարների, հարկային հսկողության արդյունքներով հայտնաբերված (պակաս ցույց տրված) հարկի գումարի նկատմամբ` դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 730 օրվա համար.
3. Սույն հոդվածով սահմանված կարգով տույժեր են հաշվարկվում նաև`
    1) Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 17-րդ կետով սահմանված մասնագիտական հանձնաժողովը փոփոխում կամ կասեցնում է արտոնյալ որակված սուբսիդիաների, սուբվենցիաների և դրամաշնորհային ծրագրերի որոշումները` դրանց շրջանակներում պակաս վճարված կամ չվճարված ԱԱՀ-ի գումարների նկատմամբ.
    2) Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 37-րդ կետով սահմանված` լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ունեցող հարկ վճարողի կողմից ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ի գումարների նկատմամբ` սկսված ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար ԱԱՀ-ի գումարների վճարման` Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետին հաջորդող օրվանից, եթե այդ ապրանքները կամ դրանց վերամշակման արդյունքում ստացված ապրանքները ներմուծման օրվանը հաջորդող 180 օրվա ընթացքում չեն վերաարտահանվում Հայաստանի Հանրապետության տարածքից.
    3) տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ճշտման արդյունքում՝ ճշտված և նախորդ հաշվարկում ներառված տվյալներով առաջացող դեբետային գումարի բացասական տարբերության չափով՝ որպես հարկային պարտավորություն հաշվառվող գումարների նկատմամբ՝
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  401

ա. տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար Օրենսգրքով սահմանված պարտավորությունների մարմանը մասնակցելու օրվանից սկսած, եթե այդ գումարները Օրենսգրքի 74-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան ուղղվել են ԱԱՀ-ի պարտավորությունների մարմանը, կամ Օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան ուղղվել են ակցիզային հարկի պարտավորությունների մարմանը,
    բ. միասնական հաշվին մուտքագրման օրվանից սկսած, եթե այդ գումարները Օրենսգրքի 74-րդ հոդվածի 4-րդ կամ 5-րդ մասին կամ Օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-րդ կամ 5-րդ մասին համապատասխան մուտքագրվել են միասնական հաշվին.
4. Օրենսգրքի 228-րդ հոդվածի 5.1-ին մասով սահմանված հիմքերով անշարժ գույքի հարկով հարկման բազայի ճշգրտման հետևանքով առաջացած համապատասխան անշարժ գույքի հարկի լրացուցիչ գումարների նկատմամբ տույժեր չեն հաշվարկվում՝ սկսած 2021 թվականի հունվարի 1-ից մինչև տվյալ փոփոխությունների ամիսը ներառյալ, եթե այդ անշարժ գույքի հարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարված են եղել Օրենսգրքով սահմանված ժամկետներում: