FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  2.1

Սահմանափակումները արտաքին առևտրի ոլորտում. 1․ Սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված արտաքին առևտրի ոլորտում սահմանափակումների ենթակա ապրանքներ արտահանելու և (կամ) ներմուծելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած լիազոր մարմնի կողմից տրվում են արտաքին առևտրային նպատակով ապրանքներ արտահանելու և (կամ) ներմուծելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր: 2․ Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում ապրանքներ արտահանելու և (կամ) ներմուծելու համար կարող է տրվել մեկանգամյա, գլխավոր կամ բացառիկ լիցենզիա: 3․ Սույն հոդվածով նախատեսված լիցենզիաների, թույլտվությունների և հավաստագրերի տրամադրման համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով նախատեսված կարգով և չափով։ 4․ Արտաքին առևտրային նպատակով ապրանքներ արտահանելու և (կամ) ներմուծելու լիցենզիաների, թույլտվությունների և հավաստագրերի տրամադրման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինը.
5. Սույն հոդվածով նախատեսված լիցենզիաները, թույլտվությունները և հավաստագրերը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում տրամադրվում են բացառապես էլեկտրոնային եղանակով, իսկ այլ երկրներ ներկայացնելու անհրաժեշտության, պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության, ինչպես նաև անհաղթահարելի ուժի առկայության դեպքերում համապատասխան լիցենզիաները, թույլտվությունները և հավաստագրերը կարող են տրամադրվել նաև թղթային տարբերակով։