Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 61 Գաղտնի, ինչպես նաև էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում անվանական քվեարկության անցկացման կարգը. 1. Գաղտնի, ինչպես նաև էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում անվանական քվեարկությունն Ազգային ժողովի նիստը նախագահողի հանձնարարությամբ կազմակերպում է հաշվիչ հանձնախումբը՝ դրա անցկացման ժամի, տեղի և կարգի մասին Ազգային ժողովի նիստում տեղյակ պահելով պատգամավորներին. 2. Հաշվիչ հանձնախումբն Ազգային ժողովի նիստում ներկայացնում է քվեարկության արդյունքները, որի հիման վրա նիստը նախագահողը հայտարարում է որոշման ընդունման կամ չընդունման, իսկ ընտրության դեպքում՝ թեկնածուի ընտրության կամ չընտրվելու մասին. 3. Գաղտնի, ինչպես նաև էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում անվանական քվեարկության կազմակերպման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը սահմանվում է Աշխատակարգով: |