Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 276.6 Առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու վերաբերյալ դատարանի վճիռը վերացնելը. 1. Առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու վերաբերյալ դատարանի վճռով սահմանված ժամկետից շուտ դեպքի և (կամ) օջախի համաճարակաբանական հետազոտություն (հետախուզություն) և (կամ) կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումներ իրականացվելու դեպքում գործին մասնակցող անձի կամ նրա ներկայացուցչի դիմումով և առողջապահության ոլորտում Կառավարության լիազորած մարմնի տրամադրած՝ դատարանի վճռով սահմանված ժամկետից շուտ դեպքի և (կամ) օջախի համաճարակաբանական հետազոտություն (հետախուզություն) և (կամ) կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումների իրականացված լինելու մասին եզրակացության հիման վրա դատարանը վճիռ է կայացնում առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու վերաբերյալ նախկինում կայացված վճիռը վերացնելու մասին: Դատարանի վճռի հիման վրա վերացվում են դեպքի և կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումներին ուղղված գործողությունները. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը հրապարակման պահից մտնում է օրինական ուժի մեջ. 3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումը ներկայացվում է այն դատարան, որը նախկինում վճիռ է կայացրել առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու վերաբերյալ: |