Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 14 Տվյալների շտեմարանների ստեղծումը. 1. Պետական մարմնի՝ օրենքով նախատեսված լիազորության իրականացման կամ օրենքի հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի կիրարկումն ապահովելու նպատակով տվյալների շտեմարան ստեղծվում կամ ներդրվում է Կառավարության որոշմամբ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ. 2. Օրենսդրությամբ նախատեսված ծառայություններ մատուցելու նպատակով ոչ պետական տեղեկատվական համակարգի շտեմարանը ստեղծվում կամ ներդրվում է տեղական ինքնակառավարման մարմնի, իրավաբանական անձի՝ օրենքով կամ կանոնադրությամբ համապատասխան լիազորություններ ունեցող մարմնի կամ ֆիզիկական անձի որոշմամբ. 3. Արգելվում է նույն տվյալների հավաքման և մշակման համար առանձին տվյալների շտեմարանների ստեղծումը, այդ թվում՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների՝ օրենքով նախատեսված լիազորությունների իրականացմամբ ծառայությունների մատուցման կամ պայմանագրի հիման վրա իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից ծառայությունների մատուցման նպատակով. 4. Մինչև տվյալների շտեմարան ստեղծելը կամ տվյալների շտեմարանում հավաքված տվյալների կազմում փոփոխություններ կամ լրացումներ կատարելը կամ տվյալների շտեմարանի աշխատանքը դադարեցնելը տվյալների շտեմարանի կառավարիչը պարտավոր է հաստատել անհրաժեշտ բոլոր տեխնիկական փաստաթղթերը և ստանալ Ինքնավար մարմնի եզրակացությունը: Ոչ պետական տեղեկատվական համակարգի շտեմարանների համար սույն մասում նշված անհրաժեշտ բոլոր տեխնիկական փաստաթղթերը հաստատում և Ինքնավար մարմնի եզրակացությունն ստանում են տեղական ինքնակառավարման մարմինը, իրավաբանական անձի՝ օրենքով կամ կանոնադրությամբ համապատասխան լիազորություններ ունեցող մարմինը կամ ֆիզիկական անձը: Մինչև տվյալների շտեմարան ստեղծելը կամ տվյալների շտեմարանում հավաքված տվյալների կազմում փոփոխություններ կամ լրացումներ կատարելը կամ տվյալների շտեմարանի աշխատանքը դադարեցնելը անհրաժեշտ տեխնիկական փաստաթղթերի ցանկը հաստատում է Ինքնավար մարմինը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 14 5. Սույն հոդվածի 4-րդ և 6-րդ մասերով սահմանված պահանջները չեն տարածվում պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգում չգրանցված այն տվյալների շտեմարանների վրա, որոնք ապահովում են միայն համապատասխան մարմնի կամ իրավաբանական անձի կառավարման ներքին կարիքները կամ փաստաթղթերի շրջանառությունը. 6. Տվյալների շտեմարանը երեք տարին մեկ ենթակա է աուդիտի, որը ներառում է նաև խոցելիության գնահատումը և ներթափանցման թեստավորումը: Աուդիտի արդյունքում գնահատվում է տվյալների շտեմարանի համապատասխանությունը սույն օրենքի, այլ օրենքների և դրանց հիման վրա ընդունված իրավական ակտերի և կիրառելի ստանդարտների պահանջներին: Աուդիտ սահմանված կարգով կազմակերպում կամ իրականացնում է Ինքնավար մարմինը. 7. Տվյալների շտեմարանների աուդիտի իրականացման կարգը և տվյալների շտեմարանների ստեղծման ու շահագործման կիրառելի ստանդարտները հաստատում է Ինքնավար մարմինը. 8. Օրենքով նախատեսված կարգավորող և վերահսկող մարմինների կողմից կարգավորվող կամ վերահսկվող ոլորտներում կարող են սահմանվել ոչ պետական տեղեկատվական համակարգի շտեմարանների ստեղծման ու շահագործման կիրառելի ավելի խիստ ստանդարտներ՝ հաշվի առնելով կարգավորվող ոլորտի առանձնահատկությունները: Կիրառելի ավելի խիստ ստանդարտներ կարգավորող և վերահսկող մարմինները կարող են սահմանել նաև իրենց կողմից շահագործվող շտեմարանների համար: Այդպիսի ստանդարտներ սահմանված լինելու դեպքում սույն օրենքով նախատեսված աուդիտ իրականացվում է՝ հիմք ընդունելով նաև այդ պահանջները: |