Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 17 Առանց վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնության վարկային բյուրոյի կողմից ծառայությունների մատուցումը. 1. Վարկային բյուրոյի կողմից տվյալների բազայում առկա տվյալների մշակման արդյունքում այնպիսի ծառայությունների մատուցման համար (այդ թվում` պատմական, վիճակագրական, տեղեկատվական, գիտական և այլ նպատակներով լրացուցիչ ծառայությունների մատուցումը), որով չի բացահայտվում կոնկրետ վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ տվյալ և չի նույնականացնում նրան, վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնությունը չի պահանջվում և չի դիտվում սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված անձնական, բանկային, առևտրային կամ այլ գաղտնիքի հրապարակում. 2. Վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնությունը չի պահանջվում նաև վարկային տեղեկատվության սուբյեկտի մասին վարկային բյուրոյի սահմանած վարկային ռիսկի թվային գնահատականի (scoring) միջակայքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվությունը Կենտրոնական բանկին տրամադրման, ինչպես նաև դատարանին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան, վարկային բյուրոյի կողմից վարկային զեկույցների տրամադրման դեպքերում: |