Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 30 ՀՈՂԵՐԻ ԲՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՑՈՒՄԸ և ՆՈՐՄԱՎՈՐՈՒՄԸ. 1. Հողերի բնական գյուղատնտեսական շրջանացումը դրանց բաժանումն է ըստ բնակլիմայական պայմանների, հողի որակական հատկանիշների և գյուղատնտեսական բույսերի ագրոկենսաբանական պահանջների հաշվառման: Հողերի նորմավորումը հողամասերի օգտագործման կանոնների համալիրն է` անկախ հողերի նկատմամբ սեփականության և գույքային այլ իրավունքներից. 2. Հայաստանի Հանրապետության տարածքում գյուղատնտեսական նշանակության հողերն օգտագործվում և պահպանվում են կառավարության հաստատած հողերի բնական գյուղատնտեսական շրջանացմանը համապատասխան. 3. Հողերի բնական գյուղատնտեսական շրջանացման և նորմավորման կարգավորմանն ուղղված նորմատիվ ակտերի պահանջները հողամասերի նկատմամբ օրենքով սահմանված սահմանափակումներ են ու ներառվում են հողերը քաղաքացիներին և իրավաբանական անձանց տրամադրելու պայմանների մեջ. 4. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության, օգտագործման ներքո գտնվող հողամասերի սահմանային (առավելագույն և նվազագույն) չափերն ու քանակը որոշելիս և հաստատելիս հաշվի են առնում հողերի բնական գյուղատնտեսական շրջանացման ու նորմավորման վերաբերյալ նորմատիվ իրավական ակտերով բնական, տնտեսական, բնապահպանական և սոցիալական պայմաններին վերաբերող հանձնարարականները: |