Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ article 11.1 Կանոնավոր փոխադրումների կազմակերպումը գնման գործընթացի միջոցով ընտրված օպերատորի կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի միջոցով. 1. Սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված մրցութային կարգից բացի, համայնքի ղեկավարի որոշմամբ ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումները կարող են կազմակերպվել նաև «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան իրականացված գնման գործընթացի միջոցով կամ առանց մրցույթի և առանց գնման գործընթացի կազմակերպման՝ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպության միջոցով: Համայնքի ղեկավարի՝ սույն մասում նշված որոշումը փոփոխման ենթակա չէ մրցույթի կազմակերպման կամ գնման ողջ գործընթացում. 2. «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան իրականացված գնման գործընթացի միջոցով ընտրված օպերատորի կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների ծառայության կազմակերպման տեղական վճարը սահմանում է տվյալ համայնքի ավագանին. 3. Համայնքի վարչական տարածքում կանոնավոր փոխադրումները տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով (ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն և այլն) իրականացվելու դեպքում տվյալ համայնքի ավագանու որոշմամբ կարող է ներդրվել համայնքի վարչական տարածքում կանոնավոր փոխադրումների միասնական ծառայություն և սահմանվել նշված միասնական ծառայության կազմակերպման տեղական վճարը, այն վճարելու եղանակը և տրանսպորտային միջոցում վավերացնելու կարգը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ article 11.1 4. Սույն հոդվածով սահմանված կարգով օպերատորի ընտրության դեպքում ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների և համայնքի վարչական տարածքում կանոնավոր փոխադրումների միասնական ծառայության տեղական վճարները գանձում է համայնքը՝ օպերատորին պատկանող տրանսպորտային միջոցներում տեղադրված համապատասխան սարքերի կամ օրենսդրությամբ նախատեսված վճարումն ընդունող այլ միջոցներով: Օպերատորին և մյուս տեսակի տրանսպորտային միջոցներով համայնքին ծառայություններ մատուցած կազմակերպություններին ծառայությունների համար վճարումն իրականացվում է «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով, իսկ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորին և մյուս տեսակի տրանսպորտային միջոցներով համայնքին ծառայություններ մատուցած պետական և համայնքային կազմակերպություններին՝ յուրաքանչյուր տարի հաստատվող տարեկան եկամուտների և ծախսերի հաստատված նախահաշվով. 5. Ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների համար «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով գնման գործընթացի միջոցով օպերատորի ընտրության դեպքում երթուղիների սպասարկման ծառայությունները ձեռք են բերվում օպերատորի և համայնքի ղեկավարի միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագրով՝ 5-10 տարի ժամկետով, որի ձևը հաստատվում է համայնքի ավագանու որոշմամբ՝ հաշվի առնելով «Գնումների մասին» օրենքով պայմանագրին ներկայացվող հիմնական պայմանները. 6. «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան՝ ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկումը գնման գործընթացի միջոցով կազմակերպելու պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 7. Համայնքի վարչական տարածքում ներհամայնքային կանոնավոր փոխադրումների միասնական ծառայության կազմակերպման տեղական վճարի գանձման (վճարման) նկատմամբ հսկողությունն իրականացնում են համայնքի ղեկավարի կողմից լիազորված համայնքի աշխատակազմի պաշտոնատար անձինք կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի աշխատակիցները: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ article 11.1 8. Տեղական վճարի գանձման (վճարման) նկատմամբ հսկողության իրականացման նպատակով սույն հոդվածի 7-րդ մասում նշված անձինք կարող են օգտագործել տեխնիկական միջոցներ, սարքավորումներ, այդ թվում՝ տեսանկարահանել, լուսանկարահանել, ձայնագրել, որոնք կարող են հիմք հանդիսանալ ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց ինքնությունը պարզելու (նույնականացում) կատարելու համար. 9. Ուղևորները պարտավոր են տրանսպորտային միջոց մուտք գործելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ, քան մեկ րոպեի ընթացքում վավերացնել (տրանսպորտային միջոցում տեղադրված համապատասխան սարքի միջոցով հաստատել տեղական վճարը վճարված լինելու կամ զրոյական դրույքաչափի կիրառմամբ կամ կիրառման արտոնությամբ փոխադրվելու իրավունք ստացած լինելու հանգամանքը) տեղական վճարի վճարման կրիչը (համապատասխան քարտը, թղթային կամ էլեկտրոնային կտրոնը և այլն) և մինչև ուղևորության ավարտն իրենց մոտ պահպանել վավերացված կրիչը և տեղական վճարի վճարման նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց պահանջի դեպքում տրամադրել այն տեղական վճարի վճարումը և վավերացում կատարված լինելու հանգամանքն ստուգելու նպատակով, որը չներկայացնելու բացասական հետևանքները կրում է ուղևորը: Նշված հանգամանքը կարող է հիմք հանդիսանալ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու համար: 10․ Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված անձինք իրենց լիազորությունների իրականացման ընթացքում իրավունք ունեն տեղական վճարի վճարման միջոց չունեցող անձին շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցների օգտագործմամբ, այդ թվում՝ դիմապատկերով նույնականացնելու նպատակով բնակչության պետական ռեգիստրից ստանալու տեղեկատվություն և սույն մասում նշված անձանց կողմից նույնականացումից հրաժարվելու դեպքում դիմելու ոստիկանություն՝ սույն մասում նշված անձանց նույնականացնելուն կամ իրենց լիազորություններն իրականացնելուն աջակցելու, իսկ տեղում դրա անհնարինության դեպքում՝ այդ անձանց ոստիկանություն տեղափոխելու նպատակով։ |