FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  12

Գործերի միանձնյա և կոլեգիալ քննությունը.
1. Վարչական դատարանում գործերը քննում է դատավորը` միանձնյա, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի.
2. Վարչական վերաքննիչ դատարանում գործն ըստ էության լուծող վարչական դատարանի դատական ակտի դեմ բերված բողոքները քննվում են կոլեգիալ, իսկ գործն ըստ էության չլուծող (միջանկյալ) դատական ակտերի դեմ բերված բողոքները` միանձնյա, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով.
3. Վճռաբեկ դատարանում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը քննվում է վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ: Վճռաբեկ բողոքը համարվում է վարույթ ընդունված, եթե դրան կողմ է քվեարկել վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների մեծամասնությունը.
4. Վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները վճռաբեկ դատարանը քննում է կոլեգիալ` վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների մեծամասնությամբ.
5. Գործի կոլեգիալ քննության ժամանակ դատավորն իրավունք չունի ձեռնպահ մնալու քվեարկելուց.
6. Մեծամասնության կարծիքի հետ չհամաձայնվող դատավորի հատուկ կարծիք ունենալու մասին նրա ստորագրությամբ նշում է կատարվում դատական ակտում: Հատուկ կարծիքն այն ներկայացրած դատավորի ստորագրությամբ կցվում է դատական ակտին.
7. Հատուկ կարծիքը կարող է վերաբերել դատական ակտի ինչպես պատճառաբանական, այնպես էլ եզրափակիչ մասին.
8. Հատուկ կարծիքը հրապարակվում է դատական ակտի հետ միաժամանակ։