FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  42

Հետաքննության մարմնի լիազորությունները.
1. Հետաքննիչը՝
    1) «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքին համապատասխան` իրականացնում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ.
    2) սույն օրենսգրքին համապատասխան` կատարում է գաղտնի քննչական գործողություններ.
    3) օժանդակում է ապացուցողական և վարութային այլ գործողությունների կատարմանը.
    4) օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքներն օրենքով սահմանված կարգով ներկայացնում է քննիչին.
    5) հետաքննության կատարման ընթացքում ենթադրյալ այլ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում այդ մասին անհապաղ գրավոր տեղեկացնում է քննիչին.
    6) հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում կատարում է ձերբակալում և դրան ուղեկցող անձնական խուզարկություն` այդ մասին անհապաղ հայտնելով իրավասու դատախազին.
    7) մինչև հետաքննության մարմնի վարչական շենք բերելը անհապաղ ազատ է արձակում իր նախաձեռնությամբ ձերբակալված անձին, եթե վերանում է այդ անձին արգելանքի տակ պահելու անհրաժեշտությունը` այդ մասին անհապաղ հայտնելով հետաքննության մարմնի պետին.
    8) միջոցներ է ձեռնարկում քրեական վարույթի համար նշանակություն ունեցող առարկաները և փաստաթղթերը, ինչպես նաև դեպքի վայրը պահպանելու ուղղությամբ.
    9) իրականացնում է սույն օրենսգրքով և «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ.
2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված լիազորությունները հետաքննիչն իրականացնում է բացառապես քննիչի հանձնարարությամբ.
3. Հետաքննության մարմնի պետը՝
    1) իր իրավասության սահմաններում կազմակերպում և ապահովում է հետաքննիչի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված լիազորությունների իրականացումը.
    2) անձամբ իրականացնում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված լիազորությունները.
    3) քննիչի հանձնարարության հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ որոշում է կայացնում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին.
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  42

4) վերադաս դատախազին եռօրյա ժամկետում առարկություն է ներկայացնում հսկող դատախազի հանձնարարության կամ վարութային ակտի վերաբերյալ` չկասեցնելով հանձնարարության կամ որոշման կատարումը.
    5) հսկող դատախազին եռօրյա ժամկետում առարկություն է ներկայացնում քննիչի հանձնարարության կամ վարութային ակտի վերաբերյալ` չկասեցնելով հանձնարարության կամ որոշման կատարումը.
    6) դատախազի գրավոր պահանջով նրա ստուգմանն է ներկայացնում օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների իրականացման վերաբերյալ` «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով դատախազին տրամադրման ենթակա փաստաթղթերը.
    7) անհապաղ ազատ է արձակում հետաքննիչի նախաձեռնությամբ ձերբակալված և հետաքննության մարմնի վարչական շենքում գտնվող անձին, եթե վերանում է այդ անձին արգելանքի տակ պահելու անհրաժեշտությունը` այդ մասին անհապաղ հայտնելով իրավասու դատախազին.
    8) իրականացնում է սույն օրենսգրքով և «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ.
4. Սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված դեպքի վայրի պահպանությունը կարող է իրականացնել նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ օրենքով համապատասխան իրավասություն ունեցող այլ մարմնի՝ տվյալ լիազորությամբ օժտված ծառայողը։