Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 481 Հեռակա վարույթով բողոքարկման և վերանայման առանձնահատկությունները. 1. Հեռակա վարույթով կայացված և օրինական ուժի մեջ չմտած դատական ակտը պաշտպանության կողմը, ի թիվս սույն օրենսգրքով նախատեսված հիմքերի, կարող է բողոքարկել նաև հեռակա վարույթի կիրառման ոչ իրավաչափ լինելու հիմքով՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված լրացուցիչ հիմքով բողոքը բավարարելու դեպքում վերադաս դատարանն ամբողջությամբ բեկանում է դատական ակտը՝ վարույթը փոխանցելով համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության. 3. Հեռակա վարույթով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված լրացուցիչ հիմքով մեղադրյալի բողոքի հիման վրա ենթակա է վերանայման սույն օրենսգրքի 49-րդ գլխով սահմանված կարգով, եթե այն նախկինում մեղադրյալի կողմից նույն հիմքով բողոքարկված չի եղել։ Այդ դեպքում բացառիկ վերանայման վարույթ հարուցելու մասին որոշում կայացնելու պահից պատժի մասով դատական ակտի կատարումը կասեցվում է. 4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված լրացուցիչ հիմքով դատական ակտը բեկանելու դեպքում նոր քննության ժամանակ մեղադրյալի բացակայությամբ անցկացված դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները չեն կարող օգտագործվել։ ՄԱՍ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ |