FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  9

Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մակնշումը և պիտակավորումը.
1. Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մակնշման մեջ, ինչպես նաև գովազդում նշվում է «օրգանական» կամ մակնշման առումով համարժեք «էկոլոգիական», «էկոլոգիապես մաքուր», «բիոլոգիական» տերմինները կամ դրանց «էկո», «բիո» կամ կրճատ այլ ձևերը` առանձին կամ հարադիր, միայն այն դեպքում, եթե՝
    1) այն օրգանական գյուղատնտեսության վարման մեթոդով արտադրված և հավաստված (սերտիֆիկացված) արտադրանք է.
    2) ներմուծվող արտադրանքն ուղեկցվում է օրգանական գյուղատնտեսության կանոններով սահմանված համապատասխանության հավաստման փաստաթղթերով.
1.1. Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի արտադրություն և (կամ) շրջանառություն իրականացնող և (կամ) ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների, թողարկվող և (կամ) շրջանառվող սննդամթերքի և (կամ) սննդամթերքի մատուցման ծառայությունների անհատականացման միջոցներում արգելվում է օգտագործել «օրգանական», «էկոլոգիական», «բիոլոգիական» բառերը կամ դրանց «էկո», «բիո» կամ կրճատ այլ ձևերը` առանձին կամ հարադիր, բացառությամբ զուտ օրգանական գյուղատնտեսական արտադրանք արտադրող և (կամ) շրջանառող և (կամ) ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների, թողարկվող և (կամ) շրջանառվող օրգանական գյուղատնտեսական արտադրանքի և (կամ) օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ծառայությունների մատուցման անհատականացման միջոցների.
2. Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ գտնվող օրգանական գյուղատնտեսական արտադրանքը պետք է մակնշված լինի համապատասխան նշանով և ուղեկցվի սերտիֆիկատով: Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի, ինչպես նաև օրգանական գյուղատնտեսության անցումային շրջանում գտնվող արտադրանքի մակնշման և պիտակավորման կարգը, ինչպես նաև օրգանական գյուղատնտեսության արտադրանքի համապատասխանության նշանի, համապատասխանության սերտիֆիկատի ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  9

3. Սովորականից (ավանդականից) օրգանական գյուղատնտեսական արտադրության անցումային շրջանում գտնվող տնտեսավարող սուբյեկտների արտադրանքը կարող է մակնշվել միայն որպես «անցումային շրջանի օրգանական արտադրանք»: Անցումային շրջանի օրգանական արտադրանքի մակնշումը թույլատրվում է անցումային շրջանի օրգանական արտադրանքի սերտիֆիկատի առկայության դեպքում.
4. Օրգանական գյուղատնտեսական արտադրանքը ենթակա է համապատասխանության գնահատման.
5. Հայաստանի Հանրապետությունում արտադրված, վերամշակված և փաթեթավորված օրգանական սննդամթերքը, դրանց հետ շփվող նյութերը և սննդային հավելումները պետք է պարունակեն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվություն, ինչպես նաև տեղեկատվություն` սերտիֆիկացման մարմնի անվանման կամ նշագրի մասին.
6. Հայաստանի Հանրապետությունում արտադրված, վերամշակված և փաթեթավորված օրգանական սննդամթերքի մակնշման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: 7․ Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մակնշման, պահպանման, փոխադրման, իրացման պահանջների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը։ 8․ Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված oրգանական գյուղատնտեսական արտադրանքի մակնշման, պահպանման, փոխադրման, իրացման պահանջների խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։