FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  928.1

Հատուկ բանկային հաշվի պայմանագրի առանձնահատկությունները.
1. Հատուկ բանկային հաշիվներ են սույն գլխով նախատեսված էսքրոու հաշիվը, սոցիալական փաթեթի հաշիվը, անվանատիրոջ հաշիվը, նոտարի դեպոզիտ հաշիվը, կառուցապատողի հատուկ հաշիվը, պետական աջակցության հաշիվը, միանվագ դրամական վճարների հաշիվը, սոցիալական ապահովության հաշիվը, ինչպես նաև օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կամ կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով որպես հատուկ բանկային հաշիվ նախատեսված այլ բանկային հաշիվները.
2. Հատուկ բանկային հաշիվներն այն հաշիվներն են, որոնցում ներդրված միջոցները՝
    1) սույն գլխով սահմանված դրույթների կամ սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված նորմատիվ իրավական ակտերի համաձայն՝ կարող են օգտագործվել միայն սույն գլխի դրույթների հիման վրա պայմանագրերով կամ նորմատիվ իրավական ակտերով սահմանված ուղղություններով, դեպքերում, պայմաններով կամ գործառնություններով,
    (կամ) 2) չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել հաճախորդի պարտավորությունների դիմաց կամ հաճախորդի սնանկության դեպքում հանդիսանալ պարտավորությունների կատարման համար լուծարային միջոց, բացառությամբ սույն գլխով նախատեսված դեպքերի.
3. Հատուկ բանկային հաշվում ներդրված միջոցները, բացառությամբ 928.9-րդ հոդվածում նշված դեպքի, կարող են գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել միայն այն դեպքերում, երբ՝
    1) հատուկ բանկային հաշվի պայմանագրով հաճախորդ հանդիսացող անձի պարտավորությունները կապված են սույն հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված ուղղություններից, դեպքերից, պայմաններից կամ գործառնություններից բխող պարտավորությունների հետ, կամ 2) այդ միջոցները հատուկ բանկային հաշվում եղած դրամական միջոցներն օգտագործելու համար բանկի կողմից հաճախորդին վճարված տոկոսներից ձևավորված միջոցներ են, բացառությամբ նոտարի կամ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված այլ դեպքերի, կամ 3) սոցիալական փաթեթի հաշվի դեպքում՝ այդ միջոցները տվյալ հաշվում առկա ոչ պետական բյուջեի միջոցների հաշվին մուտքագրված միջոցներ են, կամ 4) էսքրոու հաշվի դեպքում՝ այդ միջոցները Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գույք են, կամ
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  928.1

5) էսքրոու հաշվի դեպքում՝ էսքրոու հաշվի պայմանագրի կնքման օրվանից անցել է 30 և ավելի օր, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով.
4. Հատուկ բանկային հաշվի պայմանագրի լուծման դեպքում տվյալ հատուկ բանկային հաշվում եղած դրամական միջոցների մնացորդը ենթակա է փոխանցման տվյալ հաճախորդի համապատասխան այլ հատուկ բանկային հաշվին կամ վերադարձման՝ համապատասխան դրամական միջոցները մուտք արած անձին, բացառությամբ պայմանագրով, այլ իրավական ակտերով և (կամ) սույն հոդվածով սահմանված դեպքերի: Հատուկ բանկային հաշվի պայմանագրով նման վերադարձ կարող է նախատեսվել նաև պայմանագրով նախատեսված այլ դեպքերում.
5. Անվանատիրոջ հաշվի պայմանագրի լուծման դեպքում անվանատիրոջ հաշվում եղած դրամական միջոցների մնացորդը կարող է վերադարձվել տվյալ անվանատիրոջը, փոխանցվել տվյալ անվանատիրոջ համապատասխան այլ հատուկ բանկային հաշվին և (կամ) փոխանցվել տվյալ անվանատիրոջ մատնանշած այլ անձի, եթե այլ բան նախատեսված չէ անվանատիրոջ հաշվի պայմանագրով.
6. Նոտարի դեպոզիտ հաշվի պայմանագրի լուծման դեպքում նոտարի դեպոզիտ հաշվում եղած դրամական միջոցների մնացորդը կարող է վերադարձվել տվյալ նոտարին, փոխանցվել տվյալ նոտարի համապատասխան այլ հատուկ բանկային հաշվին և (կամ) փոխանցվել տվյալ նոտարի մատնանշած այլ անձի, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նոտարի դեպոզիտ հաշվի պայմանագրով.
7. Պայմանագրով նախատեսված դեպքերում հաճախորդը բանկի ծառայությունների դիմաց վճարում է իր հատուկ բանկային հաշվով կատարվող գործառնությունների համար: Ընդ որում, բանկի ծառայությունների համար վճարը բանկը չի կարող վերցնել հաճախորդի հատուկ բանկային հաշվում եղած միջոցներից, բացառությամբ սույն հոդվածի 9-րդ կետով նախատեսված տոկոսների: Սույն կետով նախատեսված բացառությունը չի տարածվում նոտարի դեպոզիտ հաշիվների վրա.
8. Հաճախորդի հատուկ բանկային հաշվում եղած դրամական միջոցներն օգտագործելու համար բանկը տոկոսները վճարում է հաճախորդին, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Սույն կետով նախատեսված տոկոսների գումարը մուտքագրվում է հատուկ բանկային հաշվում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  928.1

9. Սույն հոդվածի 8-րդ կետում նշված տոկոսները բանկը վճարում է հատուկ բանկային հաշվի պայմանագրով սահմանված չափով, իսկ պայմանագրում համապատասխան պայմանի բացակայության դեպքում` տվյալ բանկի կողմից ցպահանջ ավանդների համար սահմանված չափով (սույն օրենսգրքի 906-րդ հոդված).
10. Տոկոսների գումարը հաշվում մուտքագրվում է պայմանագրով նախատեսված ժամկետներում, իսկ պայմանագրում նման ժամկետների բացակայության դեպքում` յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո, բայց ոչ ուշ, քան պայմանագրի դադարմանը հաջորդող օրը.
11. Հատուկ բանկային հաշվի միջոցների հաշվին հատուկ բանկային հաշվի տիրոջ և բանկի՝ հատուկ բանկային հաշվի տիրոջ նկատմամբ ունեցած ցանկացած հանդիպական պահանջների հաշվանց չի կարող իրականացվել, անգամ եթե հատուկ հաշիվը տվյալ բանկում հաշվի տիրոջ միակ հաշիվն է: Սույն կետով նախատեսված սահմանափակումը չի վերաբերում սույն հոդվածի 9-րդ կետով նախատեսված տոկոսներից ձևավորված միջոցների չափով հաշվանց կատարելուն, իսկ սոցիալական փաթեթի հաշվի դեպքում՝ նաև տվյալ հաշվում առկա ոչ պետական բյուջեի միջոցների հաշվին հաշվանց կատարելուն.
12. Պետական աջակցության հաշիվների կարգավորման առանձնահատկությունները սահմանվում են կառավարության որոշմամբ.
13. Սույն օրենսգրքի 50-րդ գլխով սահմանված պահանջները տարածվում են հատուկ բանկային հաշիվների վրա այնքանով, որքանով չեն հակասում սույն գլխի դրույթներին: