FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  45

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ.
1. Ուսումնական հաստատություն սովորելու կամ վերապատրաստվելու գործուղված ծառայողը պարտավոր է փոխհատուցել իր սովորելու կամ վերապատրաստվելու համար պետության կատարած ծախսերը, եթե նա`
    1) առանց հարգելի պատճառների, ինքնակամ դադարեցրել է ուսումը կամ վերապատրաստումը կամ հեռացվել է ուսումնական հաստատությունից.
    2) սույն օրենքի 47-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ, 8-9-րդ, 12-14-րդ կետերով և 1.1-ին մասով նախատեսված հիմքերով արձակվել է ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից.
    3) ծառայությունից արձակվել է սույն օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված հիմքով, բացառությամբ ընտանեկան հանգամանքներով պայմանավորված դեպքերի, եթե նշված հանգամանքները հիմնավորվում են անհրաժեշտ փաստաթղթերով և պետական լիազոր մարմնի ղեկավարի կողմից գնահատվում որպես ծառայությունը շարունակելու համար խոչընդոտ.
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում ազգային անվտանգության մարմինների ծառայողը չի հատուցում սովորելու կամ վերապատրաստվելու համար պետության կատարած ծախսերը, եթե նա`
    1) ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո ազգային անվտանգության մարմիններում ծառայել է ոչ պակաս, քան հինգ տարի կամ վերապատրաստումն անցնելուց հետո ծառայել է ոչ պակաս, քան երկու տարի.
    2) ծառայությունից արձակվել է սույն օրենքով նախատեսված հիմքերով (բացառությամբ սույն հոդվածի առաջին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսվածների).
3. Սովորելու կամ վերապատրաստվելու համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը և չափերը սահմանվում են պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  45

4. Ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառություն անցնելու համար «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած, ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների կողմից հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորությունը խախտվելու դեպքում զինծառայողը վճարում է տուժանք «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափերով: