FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

article  42

Պայմանագրային զինծառայողին ծառայության նոր վայր տեղափոխելը և գործուղելը, պայմանագրային զինծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը ժամանակավորապես կասեցնելը.
1. Պայմանագրային զինծառայողը ծառայության նոր վայր տեղափոխվում է հետևյալ դեպքերում.
    1) ծառայողական անհրաժեշտությունից ելնելով.
    2) առաջխաղացման կարգով.
    3) առողջական վիճակի պատճառով` ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա (իր համաձայնությամբ).
    4) ընտանեկան պայմաններից ելնելով (իր խնդրանքով).
    5) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ.
    6) պլանային փոխարինման կարգով.
    7) ռազմաուսումնական հաստատություն, ասպիրանտուրա, դոկտորանտուրա, կլինիկական օրդինատուրա, ինտերնատուրա ընդունվելու կապակցությամբ.
    8) ռազմաուսումնական հաստատությունից, ասպիրանտուրայից, դոկտորանտուրայից, կլինիկական օրդինատուրայից, ինտերնատուրայից ազատվելու (հեռացվելու) պատճառով.
    9) եթե դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով նշանակվել է որոշակի պաշտոններ զբաղեցնելու սահմանափակման հետ կապված պատիժ.
2. Պայմանագրային զինծառայողը, ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, ծառայության նոր վայր տեղափոխվում է հավասար պաշտոնի նշանակմամբ: Տեղափոխությունը կատարվում է առանց զինծառայողի համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ զինծառայողի կամ նրա ընտանիքի անդամի (կին, անչափահաս, մինչև 26 տարեկան` սովորող կամ հաշմանդամություն ունեցող երեխա, խնամքի տակ գտնվող և համատեղ բնակվող անաշխատունակ անձ) համար, ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացությամբ, տեղափոխման վայրը հակացուցված է, կամ առկա են սույն օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պայմանները.
3. Պայմանագրային զինծառայողը առաջխաղացման կարգով ծառայության նոր վայր տեղափոխվում է բարձր պաշտոնի նշանակմամբ.
4. Պայմանագրային զինծառայողը, ընտանեկան պայմաններից ելնելով, ծառայության նոր վայր տեղափոխվում է`
    1) եթե սույն հոդվածի 2-րդ մասում նշված ընտանիքի անդամի համար ծառայության վայրը հակացուցված է.
    2) բնակության վայրի անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի եզրակացության համաձայն` առանձին ապրող հոր, մոր, քրոջ, եղբոր, պապի, տատի, որդեգրողի մշտական կողմնակի խնամքի անհրաժեշտությունից ելնելով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

article  42

5. Պայմանագրային զինծառայող ամուսիններից մեկին, սույն հոդվածի համաձայն, ծառայության նոր վայր տեղափոխելու դեպքում միաժամանակ որոշում է կայացվում ծառայության նոր վայր տեղափոխել նաև մյուս ամուսնուն, եթե փոխվում է ընտանիքի բնակության վայրը: Եթե հնարավոր չէ զինծառայող ամուսիններին ծառայության նոր վայրում միաժամանակ նշանակել զինվորական պաշտոնների, ապա տեղափոխությունը կատարվում է միայն զինծառայողի համաձայնությամբ.
6. Պայմանագրային զինծառայողը ծառայության նոր վայր մեկնում է գործերը և պաշտոնը հանձնելուց հետո` տեղափոխման հրամանն ստանալու օրվանից ոչ ուշ` քան 30-օրյա ժամկետում, բացառությամբ արձակուրդում, գործուղման կամ բուժման մեջ գտնվելու դեպքերի: Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում պայմանագրային զինծառայողին ծառայության նոր վայր տեղափոխելու հրամանի բողոքարկումը, ներառյալ՝ դատական կարգով, չի կասեցնում դրա կատարումը: Պայմանագրային զինծառայողին ծառայության նոր վայր տեղափոխման գործընթացի վրա չի տարածվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 105-րդ հոդվածի գործողությունը.
7. Պայմանագրային զինծառայողների ուսման կամ ծառայության, ինչպես նաև ծառայողական գործուղումներն իրականացվում են սույն օրենքով և ենթաօրենսդրական նորմատիվ ակտերով սահմանված կարգով.
8. Պայմանագրային զինծառայողի նկատմամբ օրենքով սահմանված կարգով ծառայողական քննություն նշանակված լինելու դեպքում պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնի նշանակելու և (կամ) պաշտոնից ազատելու իրավասություն ունեցող հրամանատարի (պետի) հրամանով կարող է մինչև մեկ ամիս ժամկետով ժամանակավորապես կասեցվել պայմանագրային զինծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը՝ պահպանելով դրամական ապահովությունը: