FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

article  8

Միջազգային պայմանագրի ստորագրումը, ստորագրման լիազորությունը.
1. Միջազգային պայմանագիրն առանց լիազորագրի ստորագրելու իրավասություն ունեն Հանրապետության նախագահը՝ Կառավարության առաջարկությամբ, վարչապետը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ միջազգային կազմակերպությունների հիմնադիր փաստաթղթերով ստեղծված մարմիններում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձինք.
2. Հանրապետության նախագահը միջազգային պայմանագիրը ստորագրում է սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված միջազգային պայմանագիրը ստորագրելու մասին Կառավարության որոշմամբ ներկայացվող առաջարկության հիման վրա.
3. Հանրապետության նախագահի կողմից սույն հոդվածի 2-րդ մասում նշված՝ Կառավարության առաջարկությամբ միջազգային պայմանագիրը չստորագրվելու դեպքում Կառավարությունը իրավասու մարմնի առաջարկությամբ կարող է օրենքով սահմանված կարգով փոփոխել միջազգային պայմանագիրն ստորագրելու մասին որոշումը.
4. Այլ պաշտոնատար անձինք միջազգային պայմանագիրը կարող են ստորագրել հատուկ լիազորություններ ունենալու դեպքում՝ սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված՝ միջազգային պայմանագիրը ստորագրելու մասին Կառավարության որոշմամբ տրված հանձնարարականի հիման վրա.
5. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված անձանց միջազգային պայմանագիրը ստորագրելու լիազորագիր տրամադրում է վարչապետը կամ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը՝ Կառավարության սահմանած կարգով: