FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  18

Գովազդի նկատմամբ պահանջները.
1. Հրապարակային առաջարկին վերաբերող ցանկացած տեղեկատվություն, որը գրավոր կամ բանավոր կերպով հրապարակվել է գովազդային կամ այլ նպատակներով, չպետք է լինի սխալ կամ ապակողմնորոշիչ և պետք է պարունակի այնպիսի տեղեկատվություն, որը ներառված է ազդագրում.
2. Հրապարակային առաջարկը կարող է գովազդվել միայն սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված կարգով դրա հայտարարումից հետո.
3. Հրապարակային առաջարկի գովազդը պետք է պարունակի տեղեկություններ ազդագրի հրապարակման և ձեռքբերման վայրերի մասին: Հրապարակային առաջարկին վերաբերող ցանկացած գովազդային նյութ պետք է համապատասխանի օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին.
4. Կենտրոնական բանկը կարող է իր նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով պահանջել արժեթղթերի հրապարակային առաջարկի գովազդի համար օգտագործվող ցանկացած փաստաթղթի կամ հայտարարության ներկայացումը.
5. Եթե, սույն օրենքի համաձայն, արժեթղթերի հրապարակային առաջարկ անելու համար ազդագրի հրապարակում չի պահանջվում, և առաջարկն արվել է բացառապես որակավորված ներդրողներին և (կամ) սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված ներդրողներին, ապա տեղաբաշխողը պարտավոր է արժեթղթերի առաջարկին վերաբերող բոլոր էական փաստաթղթերն ու տեղեկությունները հավասարապես բացահայտել նշված ներդրողներից յուրաքանչյուրի համար.
6. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր որոշմամբ արգելելու կամ առավելագույնը 10 աշխատանքային օրով կասեցնելու հրապարակային առաջարկին վերաբերող գովազդը, եթե Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով այն խախտել է կամ կարող է խախտել սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները.
7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված որոշմամբ սահմանված ժամկետում գովազդատուն պարտավոր է վերացնել թույլ տրված խախտումները, որից հետո կարող է շարունակել հրապարակային առաջարկի գովազդումը՝ Կենտրոնական բանկի համաձայնությամբ: