FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  221

Փոփոխությունների գրանցումը.
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ընկերությունները, օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները, կարգավորվող շուկայի օպերատորը և Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր են Կենտրոնական բանկի գրանցմանը ներկայացնել հետևյալ փոփոխությունները՝ դրանք տեղի ունենալուց հետո տասնօրյա ժամկետում՝
    1) կանոնադրության փոփոխությունները և (կամ) լրացումները.
    2) ղեկավարների կազմում (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների) կատարված փոփոխությունները.
    3) օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փոփոխություններ.
2. Կենտրոնական բանկը պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փոփոխությունների գրանցման համար ներկայացված փաստաթղթերն ստանալու պահից 30-օրյա ժամկետում գրանցել նշված փոփոխությունները կամ մերժել դրանց գրանցումը.
3. Կենտրոնական բանկը գրանցում է փոփոխությունները, եթե դրանք չեն հակասում օրենքներին կամ այլ իրավական ակտերին և ներկայացվել են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան.
4. Փոփոխությունների գրանցման ներկայացնելու կարգը և ձևը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով.
5. Սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով նախատեսված փոփոխություններն ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի կողմից դրանք գրանցելու պահից.
6. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ընկերությունները, կարգավորվող շուկայի օպերատորը, Կենտրոնական դեպոզիտարիան կանոնադրական կապիտալի չափի ավելացման դեպքում Կենտրոնական բանկում կամ Հայաստանի Հանրապետությունում գործող և տվյալ անձի հետ չփոխկապակցված որևէ առևտրային բանկում բացում են կուտակային հաշիվ: Կուտակային հաշվի միջոցները սառեցվում են Կենտրոնական բանկի կամ առևտրային բանկի կողմից և անձը չի կարող տիրապետել, տնօրինել և օգտագործել այդ միջոցները՝ մինչև սույն հոդվածով սահմանված կարգով Կենտրոնական բանկում փոփոխությունները գրանցելը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  221

7. Կենտրոնական բանկն իր կողմից ներդրումային ընկերության, կարգավորող շուկայի օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ֆիրմային անվանման փոփոխության գրանցման պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է իրավաբանական անձանց գրանցման պետական լիազորված մարմնին` ներդրումային ընկերության, կարգավորող շուկայի օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ֆիրմային անվանման փոփոխման մասին համապատասխան գրառում կատարելու համար: