Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆՈՂ` ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 14 Փոխհատուցման ենթակա գումարի հաշվարկման ելակետային տվյալները և դրանք հաշվառող մարմինները. 1. Փոխհատուցման ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա համար համայնքի բյուջեին փոխհատուցման ենթակա գումարը հաշվարկվում է ելակետային տվյալների հիման վրա: Հաշվարկների արդյունքում փոխհատուցման ենթակա գումարը սույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն նախատեսվում է հազար դրամներով` կլորացված տասնորդականի ճշտությամբ. 2. Ելակետային են համարվում այն տվյալները, որոնք օգտագործվում են սույն օրենքով սահմանված բանաձևերում` յուրաքանչյուր համայնքի համար: Լիազոր մարմինը յուրաքանչյուր տարի սահմանում է ելակետային տվյալների ցանկը, դրանք հաշվարկելու կարգը, լիազոր մարմին այդ տվյալների ներկայացման ձևը, այն լրացնելու կարգը և դրանք բյուջետային օրենսդրությամբ սահմանված ժամկետում տրամադրում այդ տվյալները հաշվառող մարմիններին. 3. Ելակետային տվյալները հաշվառում են համապատասխան պարտադիր վճարը վճարողներին հաշվառող կամ պարտադիր վճարի գանձման համար պատասխանատու պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինները` իրենց իրավասությունների շրջանակում: Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաշվառվող ելակետային տվյալներ կարող են համարվել նաև այն տվյալները, որոնք սույն օրենքով սահմանված բանաձևերում կիրառվելու համար տեղական ինքնակառավարման մարմինները պաշտոնապես ստանում են հարկատուներից և(կամ) պետական մարմիններից. 4. Սույն օրենքի իմաստով ելակետային տվյալ է համարվում նաև դրանք հաշվառող մարմնի կողմից սույն հոդվածով սահմանված կարգով տրամադրված տեղեկատվությունն այն մասին, որ լիազոր մարմնի սահմանած ելակետային տվյալների ցանկում ընդգրկված` իր կողմից հաշվառման ենթակա որևէ տվյալ առկա չէ. 5. Հաշվառող մարմնի կողմից սույն օրենքով սահմանված կարգով տրամադրված ելակետային տվյալները կարող է փոփոխել միայն այդ մարմինը: Տեղական ինքնակառավարման մարմինն այդ փոփոխությունները կատարում է սույն օրենքով, իսկ պետական մարմինը` բյուջետային օրենսդրությամբ սահմանված կարգով. 6. Ելակետային տվյալները դրանք հաշվառող մարմինները լիազոր մարմին են ներկայացնում յուրաքանչյուր տարի` բյուջետային օրենսդրությամբ սահմանված ժամկետներում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆՈՂ` ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 14 7. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրվող ելակետային տվյալները հավաքում են համապատասխան մարզպետարանները: Տեղական ինքնակառավարման մարմիններից ելակետային տվյալների ստացման առավելագույն ժամկետը մարզպետարաններում սահմանվում է բյուջետային օրենսդրությամբ: Հարկատուներից և(կամ) պետական մարմիններից պաշտոնապես ստացած ելակետային տվյալները տեղական ինքնակառավարման մարմինները մարզպետարանին են տրամադրում այդ հարկատուներից և(կամ) պետական մարմիններից ստացված գրությունների պատճենների հետ: Մարզպետարաններն ուսումնասիրում են տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված ելակետային տվյալների համապատասխանությունը լիազոր մարմնի սահմանած ելակետային տվյալների ցանկին, դրանց հաշվարկման կարգին, ներկայացման ձևին և լրացնելու կարգին: Եթե ուսումնասիրության արդյունքում մարզպետարանը որևէ համայնքի գծով հայտնաբերում է անհամապատասխանություն, ապա այդ մասին նա անհապաղ պաշտոնապես տեղեկացնում է տվյալ համայնքի ղեկավարին: Եթե մարզպետարանի հայտնաբերած խախտումը տվյալ տեղական ինքնակառավարման մարմինը մինչև սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված ժամկետի ավարտը չի վերացնում, ապա այդ ժամկետը լրանալուց հետո` երեք օրվա ընթացքում, մարզպետարանը տվյալ տեղական ինքնակառավարման մարմնից ստացված բոլոր ելակետային տվյալները վերադարձնում է վերջինիս` նշելով վերադարձման հիմքը: Սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված ժամկետից հետո տեղական ինքնակառավարման մարմնի տրամադրած ելակետային տվյալները մարզպետարանում ստանալու դեպքում վերջինս եռօրյա ժամկետում վերադարձնում է դրանք համապատասխան տեղական ինքնակառավարման մարմին` նշելով վերադարձման հիմքը: Այս դեպքում տվյալ համայնքի նկատմամբ կիրառվում է սույն օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի նորմը. 8. Մարզպետարանները տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված ելակետային տվյալները լիազոր մարմին են ներկայացնում «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած իրավական հսկողության բարձրագույն մարմնի միջոցով: |