FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  15

ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ.
1. Գրավատնային գործունեություն իրականացնող անձինք լիազոր մարմին են ներկայացնում`
    ա) վարկային միջոցների ընդհանուր ծավալի, տեղաբաշխված վարկերի, գրավի առարկաների և ի պահ ընդունած գույքի գնահատված արժեքի, ներգրավված միջոցների` յուրաքանչյուր օրվա վերջի դրությամբ մնացորդի մասին ամսական հաշվետվություն` մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 25-ը.
    բ) տեղաբաշխված վարկերի և այլ ակտիվների, սեփական ու ներգրավված միջոցների, պարտավորությունների, ինչպես նաև գրավի առարկաների մասին եռամսյակային հաշվետվություն` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա վերջին օրը. բ.1) սույն օրենքի 6-րդ հոդվածի «ը.1» կետով նախատեսված՝ 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցների և ղեկավարների՝ դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն չունենալու վերաբերյալ հաշվետվություն` լիազոր մարմնի սահմանած կարգով և ժամկետներով.
    գ) հաշվապահական հաշվառման օրենսդրությանը համապատասխան պետական մարմիններ ներկայացվող իրենց տարեկան ֆինանսական հաշվետվություններ և դրանց վերաբերյալ անկախ աուդիտորական եզրակացություն` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 30-ը.
2. Գրավատնային գործունեություն իրականացնող անձանց կողմից սույն հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» ենթակետերին համապատասխան ներկայացվող ամսական և եռամսյակային հաշվետվությունների ձևերը և լրացման կարգը սահմանում է լիազոր մարմինը.
3. Հրապարակում է սույն հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետով սահմանված հաշվետվությունները առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլում.
4. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հաշվետվությունները լիազոր մարմին են ներկայացվում ուղեկցող նամակով.
5. Հաշվետվությունը լիազորված մարմին ներկայացված է համարվում սույն հոդվածի 3-րդ մասում նշված փաստաթուղթը լիազորված մարմնի փաստաթղթերի մուտքագրման համար պատասխանատու ստորաբաժանման կողմից մուտքագրման պահից, իսկ այդ փաստաթուղթը լիազորված մարմնին փոստով ուղարկելու դեպքում` փոստային համապատասխան ծառայության կողմից մուտքագրման օրը: