FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  5.1

Պայմանագրի կատարման և կառավարման շրջանակում հանրային հսկողությունը.
1. Պայմանագրի կատարման և կառավարման շրջանակում հանրային հսկողություն իրականացնելու իրավունք ունեն՝
    1) պետական գաղտնիք չպարունակող գնումների դեպքում՝ ինչպես գնման տվյալ գործընթացին մասնակցելու նպատակով հայտ ներկայացրած մասնակիցները, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած հասարակական կազմակերպությունները և լրատվական գործունեություն իրականացնող անձինք.
    2) պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում՝ գնման տվյալ գործընթացին մասնակցելու նպատակով հայտ ներկայացրած մասնակիցները.
2. Անձը (ներկայացուցիչը) չի կարող մասնակցել գործընթացին, եթե պայմանագրի կողմ է հանդիսանում իր հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձը (ծնող, ամուսին, երեխա, եղբայր, քույր, ինչպես նաև ամուսնու ծնող, երեխա, եղբայր կամ քույր), վերջիններիս կամ իր հիմնադրած կամ բաժնեմասնակցությամբ (փայամասնակցությամբ) կազմակերպությունը: Անձը (ներկայացուցիչը) ստորագրում է շահերի բախման բացակայության մասին հայտարարություն, որը պատվիրատուն հրապարակում է տեղեկագրում.
3. Գործընթացի շրջանակում անձը գործում է պատվիրատուի՝ պայմանագրի կատարման և կառավարման գործառույթն իրականացնող միավորի անունից, վերջինիս հետ համատեղ, պայմանով, որ անձի ներկայացրած դիրքորոշումը կրում է խորհրդատվական բնույթ: Պատվիրատուն ստացված դիրքորոշումները պարտադիր կարգով քննարկում է՝ գործընթացին մասնակից դարձնելով նաև պայմանագրի կողմին: Քննարկման ամփոփաթերթը հրապարակվում է տեղեկագրում: Եթե դիրքորոշում չի ներկայացվում, ապա դրա մասին պայմանագրի կատարման արդյունքի ընդունումը հիմնավորող փաստաթղթում կատարվում է համապատասխան նշում.
4. Պայմանագրի կատարման և կառավարման շրջանակում հանրային հսկողությունը պարտադիր է գնումների բազային միավորը գերազանցող գին ունեցող պայմանագրերի դեպքում.
5. Գործընթացին մասնակցելու պայմանները և դիմելու ժամկետները սահմանվում են կնքված պայմանագրի մասին հայտարարությամբ՝ նկատի ունենալով, որ դիմելու ժամկետը չի կարող պակաս լինել երեք օրացուցային օրից:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  5.1

6. Եթե միևնույն պայմանագրի շրջանակում անձի ներկայացրած դիրքորոշումն առնվազն երկու անգամ չի հիմնավորվում, ապա անձը զրկվում է տվյալ պայմանագրի շրջանակում հանրային հսկողություն իրականացնելու լիազորություններից, որի մասին պատվիրատուն տեղեկագրում հրապարակում է հայտարարություն: