Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 25.1 Տուգանային միավորը. 1. Տուգանային միավորները կիրառվում են ճանապարհային երթևեկության կանոնների (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) խախտումներ կատարած անձանց նկատմամբ` սույն օրենսգրքի հատուկ մասով ուղղակիորեն նախատեսված դեպքերում. 2. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վարորդական վկայական ստանալու օրվանից (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետն ավարտվելու օրվանից) մեկ տարի ժամկետով տրվում է 13 միավոր: Այլ պետությունում ստացած վարորդական վկայական ունեցող և բնակչության պետական ռեգիստրում հաշվառված օտարերկրացուն միավորները տրվում են բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու օրվանից (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետն ավարտվելու օրվանից): Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին յուրաքանչյուր հաջորդ մեկ տարի ժամանակահատվածի համար տրվում է 13 միավոր, և նախորդ տարվա միավորների մնացորդը չի փոխանցվում հաջորդ տարի. 3. Ճանապարհային երթևեկության կանոնների (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում (մեկ տարի ժամանակահատվածում) տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվում են սույն օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները. 4. Տուգանային միավոր նախատեսող վարչական տույժ նշանակելու մասին որոշման գանգատարկումը չի կարող կանխել դրա իրավական հետևանքների վրա հասնելը տվյալ տարում կատարված և սույն օրենսգրքի 129.3-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների համար, եթե վարչական տույժ նշանակելու մասին որոշումը գանգատի քննության արդյունքում ուժի մեջ է մտել հաջորդող տարվա ընթացքում: |
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 25.1 5. Այն դեպքում, եթե սույն օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված իրավախախտման համար հանվող միավորները գերազանցում են անձին տրված միավորների մնացորդը, ապա տուգանային միավորները հանվում են այդ մնացորդի չափով` անկախ տվյալ իրավախախտման համար սահմանված տուգանային միավորների չափից. 6. Սույն օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտումների համար որպես վարչական պատասխանատվության միջոց կիրառվում է 0.25, 0.5, 1, 1.5, 2, 3, 4 կամ 5 տուգանային միավոր: |