Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ article 2 Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները` 1) հանրային հատվածի կազմակերպություններ (այսուհետ` կազմակերպություններ)` ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պետական մարմիններ և տեղական ինքնակառավարման մարմիններ, բ. պետության կամ համայնքների հիմնարկներ, գ. պետական կամ համայնքների ոչ առևտրային կազմակերպություններ, դ. հիսուն տոկոսից ավելի պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններ. 2) ներքին աուդիտ` անկախ, օբյեկտիվ հավաստիացման և խորհրդատվական գործառույթ, որն ուղղված է կազմակերպության գործունեության արդյունքի մեծացմանը և բարելավմանը: Այն աջակցում է կազմակերպությանը հասնել իր նպատակներին` կազմակերպության ռիսկերի կառավարման, հսկողության ու կառավարչական գործընթացների համակարգված և կանոնակարգված գնահատման ու բարելավման միջոցով: Ներքին աուդիտն իրականացվում է ներքին աուդիտի ռազմավարական և տարեկան ծրագրերի հիման վրա` կազմակերպության ղեկավարությանը հավաստիացման կամ խորհրդատվական ծառայություններ մատուցելու միջոցով. 3) ներքին աուդիտի համակարգ` ներքին աուդիտի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի, պահանջների և ներքին աուդիտի մասնակիցների իրավունքների և պարտականությունների ամբողջությունը. 4) ֆինանսական կառավարման, հսկողության համակարգեր` կազմակերպության ղեկավարության կողմից սահմանված կանոնների (քաղաքականության), ընթացակարգերի և գործողությունների ամբողջությունը, որով ողջամիտ ձևով երաշխավորվում է հետևյալ պայմաններին համապատասխան կազմակերպության նպատակների իրականացումը` ա. Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և կազմակերպության գործունեությանն առնչվող այլ պայմաններին (պայմանագրերին և այլնին) համապատասխանություն, բ. տնտեսող, արդյունավետ և օգտավետ գործառույթներ, գ. տեղեկությունների ամբողջականություն և վստահելիություն, դ. կորուստներից, չարաշահումներից և վնասներից ակտիվների ու ռեսուրսների պահպանման հուսալիություն. 5) տնտեսող` նախատեսված արդյունքին կամ նպատակին հասնելու համար նախատեսված ռեսուրսների նվազեցում` պահպանելով նախապես սահմանված որակը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ article 2 6) արդյունավետ` գործառույթի արդյունքի կամ նպատակի իրագործման աստիճան, այսինքն` գործառույթի արդյունքի կամ նպատակի մասով պլանավորված և փաստացի վիճակների համեմատությունը. 7) օգտավետ` տրված ռեսուրսների (ներդրումների) պարագայում գործառույթի արդյունքի կամ նպատակի առավելագույն մակարդակի ապահովում. 8) ռիսկ` իրադարձության տեղի ունենալու հավանականություն, որը կարող է ազդել կազմակերպության նպատակների իրագործման վրա: Ռիսկը չափվում է ազդեցությամբ և տեղի ունենալու հավանականությամբ. 9) ռիսկերի կառավարում` կազմակերպության նպատակների իրականացման համար ռիսկերի բացահայտման, գնահատման և հսկման գործընթաց. 10) հսկողություն` կազմակերպության ղեկավարության գործողություններ` ուղղված կազմակերպության նպատակների իրականացման ռիսկերի կանխմանը կամ նվազեցմանը. 11) անկախություն` ներքին աուդիտի գործառույթի` կազմակերպության այլ գործառույթներից առանձնացված իրականացում. 12) օբյեկտիվություն` ներքին աուդիտորների կողմից աուդիտի ընթացքում տեղեկությունների հավաքագրման, գնահատման և փոխանակման գործընթացում մասնագիտական անշահախնդրության անվերապահ ցուցաբերում: Ներքին աուդիտորները իրականացնում են բոլոր հանգամանքների հավասարակշռված և համարժեք գնահատում և չեն ենթարկվում սեփական հետաքրքրությունների կամ այլ անձանց դատողությունների անհարկի ազդեցությանը. 13) կարողունակություն` ներքին աուդիտորների կողմից համապատասխան գիտելիքների, հմտությունների, փորձառության և իրենց պարտականությունները կատարելու համար անհրաժեշտ այլ կարողությունների տիրապետումը և կիրառումը. 14) անկողմնակալություն` ներքին աուդիտորների` իրենց աշխատանքի ազնիվ և պատասխանատու իրականացում. 15) գաղտնիություն` ներքին աուդիտորների` աշխատանքի ընթացքում ստացած տեղեկությունների հուսալի պահպանումը: Ներքին աուդիտորները պարտավոր են առանց համապատասխան լիազորության չհրապարակել և չտրամադրել գործունեության ընթացքում կամ արդյունքում իրենց հայտնի դարձած տեղեկությունները, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ article 2 16) ներքին աուդիտի ստանդարտներ` միջազգայնորեն ճանաչված ներքին աուդիտի մասնագիտական գործունեության ստանդարտների հիման վրա հաստատված Հայաստանի Հանրապետության ներքին աուդիտի մասնագիտական գործունեության ստանդարտները. 17) վարքագծի կանոններ` միջազգայնորեն ճանաչված ներքին աուդիտորների վարքագրքի հիման վրա հաստատված Հայաստանի Հանրապետության ներքին աուդիտորների վարքագծի կանոնները: Վարքագծի կանոնները տարածվում են ինչպես անհատ ներքին աուդիտորների, այնպես էլ ներքին աուդիտ իրականացնող կազմակերպությունների վրա. 18) ներքին աուդիտի կանոնակարգ` կազմակերպության ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի ներկայացմամբ կազմակերպության ղեկավարի հաստատած փաստաթուղթ, որով սահմանվում են ներքին աուդիտի նպատակը, լիազորությունները և պարտականությունները: Այլ պայմաններից բացի, կանոնակարգը նաև` ա. մատնանշում է կազմակերպությունում ներքին աուդիտի դիրքը, բ. սահմանում է ներքին աուդիտի շրջանակը, գ. կարգավորում է ներքին աուդիտորների համար աուդիտորական առաջադրանքների կատարման նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի, պետական մարմնի և գույքի հետ կապված հարցերը. 19) աուդիտորական առաջադրանք` ներքին աուդիտի կոնկրետ առաջադրանքը կամ ուսումնասիրությունը, որը ներառում է հավաստիացման կամ խորհրդատվության ծառայություն. 20) լիազոր մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պետական մարմին. 21) ներքին աուդիտի կոմիտե` կազմակերպության ղեկավարի ձևավորած և նրա կողմից ղեկավարվող կոլեգիալ մարմին, որն աջակցում է կազմակերպության ներքին աուդիտի համակարգին և այդ նպատակով իրականացնում է սույն օրենքով նախատեսված լիազորություններ: |