Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 32 Համայնքի բյուջեի նախագծի քննարկումը և հաստատումը համայնքի ավագանու կողմից. 1. Համայնքի ղեկավարը համայնքի բյուջեի նախագիծը համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացնում կառավարության կողմից ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվող դոտացիաների նախնական թվերի հրապարակումից հետո` երկամսյա ժամկետում: Համայնքի բյուջեի նախագիծն ավագանու անդամներին է ուղարկվում քննարկումից առնվազն մեկ շաբաթ առաջ. 2. Համայնքի ավագանու նիստում համայնքի բյուջեի նախագծի քննարկման կարգը սահմանվում է օրենքով և համայնքի ավագանու կանոնակարգով. 3. Համայնքի ղեկավարը համայնքի ավագանուն ներկայացնում է համայնքի բյուջեի նախագիծը, պատասխանում է ավագանու անդամների հարցերին: Համայնքի ավագանու անդամները բյուջեի նախագծի վերաբերյալ կարող են ներկայացնել գրավոր առաջարկություններ, որոնք քննարկվում են ավագանու նիստում: Եթե ավագանու անդամի առաջարկությունը նախատեսում է նոր ծախսեր, ապա նա պարտավոր է նշել համապատասխան ֆինանսական միջոցների աղբյուրները: Համայնքի ղեկավարը քննարկումներից հետո կարող է վերցնել մինչև մեկ շաբաթ ժամանակ` ներկայացված նախագծի մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու համար կամ պահանջել հաստատելու բյուջեն. 4. Նշված ժամկետում համայնքի ղեկավարը հրավիրում է համայնքի ավագանու նիստ և ներկայացնում է իր դիրքորոշումը բյուջեի` ավագանու առաջարկած փոփոխությունների վերաբերյալ: Բյուջեի նախագիծը համայնքի ղեկավարի ընդունած փոփոխություններով քվեարկության է դրվում ամբողջությամբ: Չընդունվելու դեպքում նոր բյուջեի նախագծի քննարկման ժամկետները կարող է որոշել համայնքի ավագանին` համաձայնեցնելով համայնքի ղեկավարի հետ, կամ համայնքի ղեկավարը` հրավիրելով արտահերթ նիստ. 5. Համայնքի բյուջեն հաստատում է համայնքի ավագանին, որի վերաբերյալ ընդունում է համայնքի ղեկավարի ներկայացրած համապատասխան որոշման նախագիծը. 6. Համայնքի ավագանին, համայնքի ղեկավարի ներկայացմամբ, համայնքի բյուջեն կարող է հաստատել նաև մինչև պետական բյուջեի հաստատումը: Պետական բյուջեի հաստատումից հետո համայնքների մինչ այդ հաստատված բյուջեներում երկշաբաթյա ժամկետում կատարվում են անհրաժեշտ փոփոխություններ և (կամ) լրացումներ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 32 7. Համայնքի ղեկավարը, համայնքի բյուջեն ավագանու կողմից հաստատվելուց հետո 3 օրվա ընթացքում, ներկայացնում է համապատասխան մարզպետին: Մարզպետը ստուգում է համայնքի ղեկավարի ներկայացրած բյուջեի համապատասխանությունն օրենքին` պահպանելով սույն օրենքով սահմանված բյուջեների ինքնուրույնության սկզբունքը, հաշվարկների համապատասխանությունը սահմանված մեթոդաբանությանը և բյուջետային համակարգի միասնականությունն ապահովող սկզբունքների պահպանման դեպքում համայնքի բյուջեն ներառում է պետական լիազորված մարմին ներկայացվող` մարզի վարչական տարածքում գտնվող համայնքների բյուջեների ամփոփ տեղեկանքում: Ամփոփ տեղեկանքի ձևը, նրա կազմման կարգը և ներկայացման ժամկետները սահմանում է պետական լիազորված մարմինը. 8. Համայնքի բյուջեի մասին ավագանու որոշման առնչությամբ մարզպետի և համայնքի ղեկավարի միջև առաջացած տարաձայնությունները կարգավորվում են օրենքով սահմանված կարգով. 9. Համայնքի բյուջեն չհաստատվելու դեպքում` համայնքի ղեկավարը կարող է դնել հրաժարական տալու միջոցով իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը: Եթե համայնքի ավագանին համայնքի ղեկավարի հրաժարականի վերաբերյալ դիմումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում իր անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով նման որոշում չի ընդունում, ապա համայնքի բյուջեն համարվում է հաստատված` համայնքի ղեկավարի կատարած ուղղումներով: Համայնքի բյուջեի հաստատման առնչությամբ` հրաժարական տալու միջոցով համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ համայնքի ավագանու կողմից որոշում ընդունվելու դեպքում համապատասխան մարզպետը հարցը ներկայացնում է կառավարության լիազորած մարմին, որն էլ օրենքով սահմանված կարգով այն ներկայացնում է կառավարություն: Եթե կառավարությունը դիմումը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում նման որոշում չի ընդունում, ապա համայնքի բյուջեն համարվում է հաստատված` համայնքի ղեկավարի կատարած ուղղումներով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 32 Կառավարության կողմից համայնքի ղեկավարի` հրաժարական տալու միջոցով լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դեպքում` համայնքի նոր ղեկավարը բյուջեի նախագիծ է ներկայացնում համայնքի ավագանուն քսան օրվա ընթացքում: Այն քննարկվում և հաստատվում է սույն օրենքով նախատեսված կարգով` երեսուն օրվա ընթացքում. 10. Մինչև բյուջետային տարվա սկիզբը համայնքի բյուջեն չհաստատվելու դեպքում` ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով: Այդ դեպքում համայնքի ղեկավարը պարտավոր է կատարել նախկինում կնքված պայմանագրերից բխող պարտավորությունները, չիրականացնել նոր ներդրումներ, իսկ ծախսերը կատարել նախորդ տարվա յուրաքանչյուր ամսում կատարված ծախսերից ոչ ավելի: |