FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  57

Էթիկայի հանձնաժողովի գործունեության կարգը.
1. Կարգապահական վարույթի ավարտից հետո` յոթնօրյա ժամկետում, գլխավոր դատախազը կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը (սույն հոդվածում այսուհետ՝ հարց), որը կարող է ներառել նաև սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված կարգապահական տույժ նշանակելու միջնորդություն, ներկայացնում է էթիկայի հանձնաժողովի քննարկմանը.
2. Էթիկայի հանձնաժողովի այն դատախազ անդամը, որի վերաբերյալ հարցը ներկայացվել է էթիկայի հանձնաժողովի քննարկմանը, չի մասնակցում այդ քննարկմանը: Եթե այդ անդամը էթիկայի հանձնաժողովի նախագահն է, ապա էթիկայի հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ հանձնաժողովի անդամներից ընտրում է էթիկայի հանձնաժողովի ժամանակավոր նախագահ.
3. Էթիկայի հանձնաժողովը հարցը քննում է դրա համար հրավիրված նիստում և գաղտնի քվեարկությամբ որոշում կարգապահական խախտման փաստի առկայությունը, կատարված կարգապահական խախտման մեջ դատախազի մեղավորության հարցը, իսկ սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված կարգապահական տույժ նշանակելու միջնորդություն ներկայացրած լինելու դեպքում՝ նաև «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ նշանակելու հնարավորության հարցը.
4. Էթիկայի հանձնաժողովի նիստը էթիկայի հանձնաժողովի նախագահի, իսկ նրա բացակայության դեպքում տարիքով ավագ անդամի կողմից հրավիրվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հարցը ներկայացնելուց հետո՝ յոթնօրյա ժամկետում: Նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է առնվազն հինգ անդամ: Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նիստը վարում է տարիքով ավագ անդամը.
5. Էթիկայի հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ կարգապահական վարույթի արդյունքներով ձեռք բերված տվյալները գնահատում է իր ներքին համոզմամբ՝ հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ.
6. Սույն հոդվածով սահմանված կարգով հարցի քննարկման արդյունքում էթիկայի հանձնաժողովը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը՝
    1) կարգապահական խախտման փաստի բացակայության մասին.
    2) կարգապահական խախտման առկայության և դատախազի մեղավորության մասին.
    3) կարգապահական խախտման առկայության և դատախազի մեղավորության բացակայության մասին:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  57

7. Կարգապահական խախտման առկայության և դատախազի մեղավորության մասին որոշում կայացնելու դեպքում էթիկայի հանձնաժողովը սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված կարգապահական տույժ նշանակելու միջնորդություն ներկայացրած լինելու դեպքում որոշում է կայացնում նաև բացասական կամ դրական եզրակացություն տալ «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ նշանակելու վերաբերյալ.
8. Սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով սահմանված որոշում կայացնելու դեպքում, ինչպես նաև «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ նշանակելու վերաբերյալ դրական եզրակացություն ներկայացնելու դեպքում գլխավոր դատախազը եռօրյա ժամկետում նշանակում է սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված համապատասխան կարգապահական տույժի տեսակներից մեկը: Գլխավոր դատախազի որոշմամբ կարգապահական խախտում կատարած դատախազը կարող է ազատվել կարգապահական տույժից, եթե կարգապահական խախտումը կատարել է առաջին անգամ, զղջացել է դրա համար, և կարգապահական խախտման հետևանքներ առկա չեն.
9. Կարգապահական խախտման առկայության և դատախազի մեղավորության մասին որոշում կայացնելու և «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ նշանակելու վերաբերյալ բացասական եզրակացություն ներկայացնելու դեպքում գլխավոր դատախազը կարող է նշանակել «պաշտոնի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժի տեսակը, բացառությամբ այն դեպքերի, երբ կարգապահական խախտումը վերաբերում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման դատախազներին, որոնց նկատմամբ կարող է նշանակվել սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված տույժերից որևէ մեկը: