FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 5

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  275

Ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների՝ Միության մաքսային տարածքում գտնվելու և օգտագործման պայմանները.
1. Ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները գտնվում և օգտագործվում են Միության մաքսային տարածքում՝ առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման՝ սույն հոդվածով սահմանված պայմանները պահպանելու դեպքում.
2. Ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները պետք է գտնվեն Միության մաքսային տարածք դրանց ներմուծումն իրականացնող անձանց փաստացի տիրապետման և օգտագործման ներքո՝ բացառությամբ այն դեպքերի, երբ սույն հոդվածին համապատասխան թույլատրվում է այդ տրանսպորտային միջոցները փոխանցել այլ անձանց.
3. Ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների հետ թույլատրվում է կատարել դրանց տեխնիկական սպասարկման և (կամ) վերանորոգման այնպիսի գործողություններ, որոնց անհրաժեշտությունն առաջացել է Միության մաքսային տարածքում դրանց ընթանալու կամ այդ տարածքում գտնվելու ժամանակ.
4. Միության մաքսային տարածքում չի թույլատրվում՝
    1) ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների օգտագործումը ներքին փոխադրման համար՝ բացառությամբ այդպիսի փոխադրման՝ սույն հոդվածի 5-րդ, 7-րդ և 8-րդ կետերում նշված դեպքերի.
    2) ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների փոխանցումն այլ անձանց, այդ թվում՝ վարձակալության (ենթավարձակալության)՝ բացառությամբ հետևյալ դեպքերի՝ դրանք փոխանցվել են տեխնիկական սպասարկման, վերանորոգման և (կամ) պահպանման համար. դրանք փոխանցվել են Միության մաքսային տարածքից միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցն արտահանելու միջոցով փոխադրման գործողությունն ավարտելու նպատակով. փոխանցվել են ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող երկաթուղային տրանսպորտային միջոցը և (կամ) երկաթուղային տրանսպորտային միջոցներով փոխադրվող բեռնարկղերը՝ սույն հոդվածի 9-րդ կետով նախատեսված դեպքերում:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  275

5. Ժամանակավոր ներմուծված երկաթուղային տրանսպորտային միջոցները և (կամ) երկաթուղային տրանսպորտային միջոցներով փոխադրվող բեռնարկղերը կարող են օգտագործվել ներքին փոխադրման համար, եթե այդ փոխադրումն իրականացվում է՝
    1) այն միջազգային փոխադրումն ավարտվելուց հետո, որի կատարման համար միջազգային փոխադրում իրականացնող երկաթուղային տրանսպորտային միջոցը և (կամ) երկաթուղային տրանսպորտային միջոցներով փոխադրվող բեռնարկղերը ներմուծվել են Միության մաքսային տարածք.
    2) Միության մաքսային տարածքով միջազգային փոխադրում իրականացնող դատարկ երկաթուղային տրանսպորտային միջոցի և (կամ) երկաթուղային տրանսպորտային միջոցներով փոխադրվող բեռնարկղերի ընթանալու ժամանակ՝ որպես այն միջազգային փոխադրման սկիզբ, որի կատարման համար միջազգային փոխադրում իրականացնող երկաթուղային տրանսպորտային միջոցը և (կամ) երկաթուղային տրանսպորտային միջոցներով փոխադրվող բեռնարկղերը ներմուծվել են Միության մաքսային տարածք.
    3) Միության մաքսային տարածքով միջազգային փոխադրում իրականացնող դատարկ երկաթուղային տրանսպորտային միջոցի (կամ) երկաթուղային տրանսպորտային միջոցներով փոխադրվող բեռնարկղերի ընթանալու ժամանակ.
6. Անդամ պետության օրենսդրությամբ կարող են սահմանվել սահմանափակումներ այն մասով, թե քանի անգամ կարող են օգտագործվել սույն հոդվածի 5-րդ կետում նշված միջազգային փոխադրում իրականացնող երկաթուղային տրանսպորտային միջոցները և (կամ) երկաթուղային տրանսպորտային միջոցներով փոխադրվող բեռնարկղերը՝ այդ անդամ պետության տարածքով ներքին փոխադրումներ կատարելու համար.
7. Միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ հանդիսացող ժամանակավոր ներմուծված ավտոմոբիլային տրանսպորտային միջոցները, կցանքները, կիսակցանքները և (կամ) դրանցով փոխադրվող բեռնարկղերը կարող են օգտագործվել բեռների, ուղևորների և (կամ) ուղեբեռի՝ մեկ անդամ պետության տարածքից սկսվող և մյուս անդամ պետության տարածքում ավարտվող ներքին փոխադրման համար հետևյալ դեպքերում՝
    1) այդպիսի փոխադրումը թույլատրվում է ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում անդամ պետությունների և երրորդ կողմի միջև կնքված միջազգային պայմանագրերով.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  275

2) այդ փոխադրումն իրականացվում է Տրանսպորտի նախարարների եվրոպական համաժողովի բազմակողմանի քվոտաների շրջանակներում, և այն անդամ պետությունները, որոնց տարածքներում սկսվում և ավարտվում է այդ փոխադրումը, նշված համաժողովի մասնակիցներ են.
8. Ժամանակավոր ներմուծվող միջազգային փոխադրում իրականացնող ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտային միջոցները, որոնք ուղևորների և ուղեբեռի փոխադրումն իրականացնում են սահմանված երթուղու շրջանակներում, կարող են կանգ առնել Միության մաքսային տարածքում միջազգային փոխադրումների երթուղու ուղեգծով սահմանված կանգառներում ուղևորների նստեցման (իջեցման) և ուղեբեռի բեռնման (դատարկման) համար, եթե անդամ պետությունների և երրորդ կողմի միջև կնքված միջազգային պայմանագրերով, անդամ պետությունների միջև կնքված միջազգային պայմանագրերով և (կամ) անդամ պետությունների օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ.
9. Բեռների, ուղևորների և (կամ) ուղեբեռի փոխադրում իրականացնող՝ ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող երկաթուղային տրանսպորտային միջոցը, ինչպես նաև երկաթուղային տրանսպորտային միջոցներով փոխադրվող բեռնարկղերը կարող են Միության մաքսային տարածքում փոխանցվել՝
    1) անդամ պետությունների երկաթուղային փոխադրողների, այդ թվում՝ մեկ անդամ պետության երկաթուղային փոխադրողների միջև.
    2) անդամ պետությունների երկաթուղային փոխադրողների և այլ փոխադրողների միջև՝ տրանսպորտի տարբեր տեսակներով փոխադրման միասնական պայմանագրի շրջանակներում.
    3) անդամ պետության երկաթուղային փոխադրողի կողմից փոխադրման պայմանագրին համապատասխան ապրանքներ ստացող անձանց (սույն գլխում այսուհետ՝ ստացողներ) կամ այդպիսի ստացողներից անդամ պետության երկաթուղային փոխադրողին կամ այլ փոխադրողի՝ ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի և (կամ) երկաթուղային տրանսպորտային միջոցներով փոխադրվող բեռնարկղերի՝ Միության մաքսային տարածքից հետադարձ արտահանման համար:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  275

10. Բեռների, ուղևորների և (կամ) ուղեբեռի փոխադրում իրականացնող՝ ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող երկաթուղային տրանսպորտային միջոցի, ինչպես նաև երկաթուղային տրանսպորտային միջոցներով փոխադրվող բեռնարկղերի փոխանցումը մեկ անդամ պետության երկաթուղային փոխադրողի կողմից մյուս անդամ պետության երկաթուղային փոխադրողին, մեկ անդամ պետության երկաթուղային փոխադրողների միջև, անդամ պետությունների երկաթուղային փոխադրողների և այլ փոխադրողների միջև՝ տրանսպորտի տարբեր տեսակներով փոխադրումների միասնական պայմանագրի շրջանակներում, անդամ պետության երկաթուղային փոխադրողներից ստացողներին՝ փոխադրման պայմանագրին համապատասխան, և այդպիսի ստացողներից երկաթուղային փոխադրողին՝ Միության մաքսային տարածքից արտահանման համար, իրականացվում է երկաթուղային տրանսպորտի ոլորտում անդամ պետությունների և երրորդ կողմի միջև կնքված միջազգային պայմանագրերին և Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ երկաթուղային տրանսպորտի գծով Միության ակտերին համապատասխան.
11. Ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող երկաթուղային տրանսպորտային միջոցները և (կամ) երկաթուղային տրանսպորտային միջոցներով փոխադրվող բեռնարկղերը սույն հոդվածի 9-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված դեպքերում փոխանցելիս երկաթուղային փոխադրողը (նշված երկաթուղային տրանսպորտային միջոցները և (կամ) բեռնարկղերն ստացողին փոխանցելու դեպքում) և ստացողը (նշված երկաթուղային տրանսպորտային միջոցները և (կամ) բեռնարկղերը հետադարձ արտահանման համար անդամ պետության երկաթուղային փոխադրողին կամ այլ փոխադրողի փոխանցելու դեպքում) պարտավոր են այդ փոխանցման մասին ծանուցել այն մաքսային մարմնին, որի գործունեության տարածքում գտնվում է ստացողը՝ Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով և ժամկետներում:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  275

12. Ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող երկաթուղային տրանսպորտային միջոցները և (կամ) երկաթուղային տրանսպորտային միջոցներով փոխադրվող բեռնարկղերը սույն հոդվածի 9-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված դեպքերում փոխանցելիս ստացողը և այն փոխադրողը, որին այդ ստացողը փոխանցել է ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները և (կամ) երկաթուղային տրանսպորտային միջոցներով փոխադրվող բեռնարկղերը Միության մաքսային տարածքից դրանց հետադարձ արտահանման համար, պարտավոր են պահպանել սույն Օրենսգրքի 273-րդ հոդվածի 3-րդ կետի և 274-րդ հոդվածի 4-րդ կետի դրույթները, ինչպես նաև ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների՝ Միության մաքսային տարածքում գտնվելու և օգտագործվելու՝ սույն հոդվածով նախատեսված պայմանները.
13. Անդամ պետությունների երկաթուղային փոխադրողները մաքսային մարմինների պահանջով ներկայացնում են սույն հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող երկաթուղային տրանսպորտային միջոցի և (կամ) երկաթուղային տրանսպորտային միջոցներով փոխադրվող, այդ թվում՝ ներքին փոխադրումների համար օգտագործվող բեռնարկղերի գտնվելու վայրի մասին տեղեկատվություն: Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել երկաթուղային փոխադրողների կողմից նշված տեղեկատվությունը մաքսային մարմիններ ներկայացնելու կարգը: