FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  59

Նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթները.
1. Պատգամավորը կարող է մեկ անգամ անմիջապես քվեարկությունից առաջ՝
    1) հերքել իր անձի վերաբերյալ արված արտահայտությունը.
    2) հանդես գալ շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ.
    3) հանդես գալ հարցի քվեարկությանը մասնակցելուց հրաժարվելու մասին հայտարարությամբ.
    4) Կանոնակարգով նախատեսված դեպքերում հանդես գալ ընդմիջման մասին առաջարկով.
    5) Կանոնակարգով նախատեսված դեպքերում առաջարկել ընդունել Ազգային ժողովի գործունեության կազմակերպման հարցերով որոշում.
2. Պատգամավորը կարող է մեկ անգամ քվեարկությունից հետո՝ մինչև հերթական հարցի քննարկումը սկսելը՝
    1) արտահայտվել նիստի վարման կարգի վերաբերյալ.
    2) առաջարկել լուսատախտակի վրա վերականգնել բաց քվեարկության արդյունքները և կարծիք հայտնել քվեարկության ընթացքում խախտումների մասին.
    3) Կանոնակարգով նախատեսված դեպքերում և կարգով առաջարկել ընդունել Ազգային ժողովի գործունեության կազմակերպման հարցերով որոշում.
2.1. Պատգամավորը կարող է մեկ անգամ քվեարկությունից անմիջապես հետո՝ մինչև Կանոնակարգի 60-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով նիստը նախագահողի հայտարարությունը, հանդես գալ իր անհատական քվեարկության էլեկտրոնային համակարգը չգործելու և քվեարկության դրված հարցին կողմ, դեմ կամ ձեռնպահ, ինչպես նաև ընտրվող պաշտոնում թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկելու իր որոշման մասին հայտարարությամբ.
3. Սույն հոդվածի 1-ին մասի կամ 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերում նշված հարցերի վերաբերյալ պատգամավորը կարող է արտահայտվել նաև իր ելույթում.
4. Եթե հարցի քննարկման տևողությունը սահմանված չէ, ապա նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթների համար հատկացվում է մեկական րոպե.
5. Նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթների համար հերթագրման, ինչպես նաև ելույթ ունենալու կարգը սահմանվում է Աշխատակարգով: